10-09-2024 | 17:55
ԱՄՆ-ը պատրաստ է մինչև 10 մլն դոլար վճարել տվյալների համար, որոնք կօգնեն դադարեցնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ֆինանսավորման մեխանիզմները. Հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
«ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարադատության համար պարգևներ» ծրագիրն առաջարկում է մինչև 10 միլիոն դոլար պարգև այն տեղեկատվության համար, որը կարող է խաթարել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության ֆինանսական պայմանավորվածությունները», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Գործակալությունը հետաքրքրված է ՀԱՄԱՍ-ի ներդրումային պորտֆելի ընկերությունների կառավարմամբ զբաղվող միջնորդներով, շարժման եկամուտների օրինականացման և դրամական միջոցների փոխանցումներով, ինչպես նաև հանցավոր սխեմաների մասին տեղեկություններով, որոնցում ներգրավված են խմբավորման անդամները և նրա կողմնակիցները: