07-09-2024 | 18:30
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է Մերձավոր Արևելք ծրագրված այցը, հայտնել է Axios-ը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցը հետաձգման պատճառն «իրավիճակի անորոշությունն» է, հայտնել է Reuters գործակալությունը։
Օգոստոսի 13-ին ՀԱՄԱՍ-ը վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ երկու հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ, մինչդեռ Իսրայելն առանձին մահացու ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք ակնկալում են, որ բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի, նախապես ծրագրվածի պես: