CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ494

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նիդեռլանդական օրագիր»-ը տեղեկացնում է, որ էկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսել է Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսի, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ» հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանի և Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի ուղերձները։

Մասնակիցները շեշտել են հուշատախտակի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի և Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվել է, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդեռլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։

Ըստ աղբյուրի՝ Սուրբ Նիկողայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշներին, այլև մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։

«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով, կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի և Նիդեռլանդների միջև», – ասել է Վահան Ավագյանը։

Միջոցառումը ավարտվել է հավատացյալների համատեղ աղոթքով և տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։ 

www.armenpress.am

 

  • Լրահոս
  • Close
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հայաստանը Մոտենում Է 2026-Ին Ոչ Թե Որպես Ընտրություններին Պատրաստվող Ժողովրդավարություն, Այլ Որպես Փրկություն Որոնող Վիրավոր Ազգ․ Օսկանյան

13-12-2025 | 16:36

Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ․ Օսկանյան
Միքայել Սրբազանը Բժշկական Կենտրոն Կտեղափոխվի Դեկտեմբերի 15-Ին, Բայց Դեռ Հայտնի Չէ՝ Որ Օրը Կվիրահատվի

13-12-2025 | 16:34

Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Երկու Ամսով Երկարաձգել Է Մկրտիչ Սրբազանի Կալանքի Ժամկետը

13-12-2025 | 16:33

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու ամսով երկարաձգել է Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը
Վահագն Խաչատուրյանը Զրուցել Է Մի Շարք Երկրների Նախագահների Հետ

13-12-2025 | 14:45

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ
Արևմուտքը Դեռ Շատ Է Խոսելու Նիկոլական Ռեժիմի Կողմից Հհ-Ում Մարդու Իրավունքների Եւ Ժողովրդավարական Արժեքների Ոտնահարման Մասին՝ Հատկապես Ռեժիմի Տապալումից Հետո․ Նարեկ Սամսոնյան

13-12-2025 | 14:43

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան
Կինոյի Չինական Ազգային Թանգարանը Պեկինում Ներկայացնում Է Երկրի Կինեմատոգրաֆի 100-Ամյա Զարգացման Պատմությունը

12-12-2025 | 15:50

Կինոյի չինական ազգային թանգարանը Պեկինում ներկայացնում է երկրի կինեմատոգրաֆի 100-ամյա զարգացման պատմությունը
Կինոռեժիսոր, Պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի Հետ Քննարկվել Են Մշակութային Մի Շարք Նախագծեր

12-12-2025 | 15:47

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Իրաքի Նախագահի Հետ

12-12-2025 | 15:44

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ
Հհ Քաղաքական Ուժերի Վարկանիշը՝ Ըստ Սոցհարցման Արդյունքների

12-12-2025 | 15:37

ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը՝ ըստ սոցհարցման արդյունքների
Իմ Կերպարը Ապաքաղաքական Է, Ես Զբաղվում Եմ Ազգանվեր Գործով․ Նազիկ Ավդալյանը՝ Եկեղեցու Շուրջ Ստեղծված Իրավիճակի, Փաշինյանի Հետ Հանդիպման Մասին

12-12-2025 | 14:45

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին
Կարապետյանը Հետախուզվում Է Ադրբեջանի Իշխանությունների Իրավասու Մարմինների Կողմից, Նա 177 Օր Բանտում Է Հայաստանում. Արամ Վարդևանյան

12-12-2025 | 13:28

Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան
Ոչ Մի Շարքային Ադրբեջանցի Հհ Չի Գալու, Գալու Են Հատուկ Պատրաստված Խմբեր՝ Հստակ Զավթnղական Ծրագրերով. Ադրբեջանագետ

12-12-2025 | 13:27

Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթnղական ծրագրերով. ադրբեջանագետ
Ադրբեջանի Եւ Հայաստանի Խաղաղության Հռչակագրի Համատեղ Ստորագրումը Պատմական Նշանակություն Ունի. Տոկաև

12-12-2025 | 13:24

Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև
Կգմս Նախարարության Ներկայացուցիչներն Այցելել Են Տավուշի Վերականգնվող Հուշարձանների Տարածք

11-12-2025 | 18:44

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

Նմանատիպ լուրեր