15-10-2024 | 12:24
Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը Բրիտանական թանգարանից տեղափոխվեց Հայաստան և հասավ Պատմության թանգարան: Հազվագյուտ գտածոները թանգարանի մոտ դիմավորեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:
Նշենք, որ Կառավարությունը ԿԳՄՍՆ-ին 15 մլն 693 հազար դրամ էր հատկացրել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպման համար, ինչպես նաև Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրության հանրահռչակման համար։
Սեպտեմբերի 21-ից Անահիտ աստվածուհուն վերագրվող բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը 6 ամիս շարունակ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։