
25-04-2025 | 15:30
Գրեթե վեց տարի աշխատել ենք գրքի վրա, աշխատել ենք պատմաբանների հետ, արխիվներում: Նոր հրատարակված՝ «Չորս դարաշրջան՝ մեկ ճակատագիր» գրքի մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սովետական միության ամենահայտնի գործիչներից մեկի` Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը:
Գրքի նպատակն այն էր, որ այնտեղ ներկայացված իրողությունները փաստավորված լինեին, իսկ գրքի հիմնական արժանիքն այն է, որ Միկոյանի մասին պատմվող իրողությունները հաստատված են փաստերով:
«Նա Խորհրդային Միության ամենաառեղծվածային անձանցից էր՝ նրա մասին ոչինչ հայտնի չէ: Բրեժնևի ժամանակ նա արգելված էր, ու տարատեսակ խոսակցություններով ու լուրերով նրան սևացնում էին, և այսօր, երբ տարատեսակ խոսակցություններ կան, սակայն փաստեր չկան, կարևոր համարեցի փաստերի հետ աշխատել ու ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլև Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր»,-ասաց Նամինը:
Աշխատանքների ժամանակ հայազգի գործչի թոռը որոշ փաստեր է պարզել, որ ինքն էլ նախկինում չի իմացել: Օրինակ, Միկոյանը երկու անգամ կամավոր մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին՝ առաջնագծում:
«Հետաքրքիր փաստաթղթեր եմ հայտնաբերել նաև 26 կոմիսարների մասին, թե ինչ է եղել իրականում, որովհետև գտել ենք շատ հետաքրքիր վկայություն և գիրք` հրատարակված Շահումյանի եղբոր կողմից: Պարզել ենք, որ 1937 թվականին Հայաստանում պլենումին Անաստաս Միկոյանն ընդհանրապես ներկա չի եղել»,-ասաց Միկոյանի թոռը։
Անդրադառնալով Արցախի կորստին, Նամինը շեշտում է՝ դա ողբերգություն է, մարդկային մեծ ու ցավալի ողբերգություն և հատկապես ցավալի է այդքան մարդկանց կորուստը:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Նամինը պատասխանում է նաև շատերին հուզող հարցին, թե իրականում Անաստաս Միկոյանը ստորագրե՞լ է Արցախը, Նախիջևանը և Ջավախքը Հայաստանից բաժանելու մասին նամակի տակ, թե ոչ:
Այս և այլ հետաքրքիր դրվագների մասին` դիտք այսօր երեկոյան՝ 22.30, Hraparak TV-ում:
www.hraparak.am