CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ289

Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր

Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր

ՆԳ նախարար Վահե Ղազարյանին «ձոնած» երգը (ավելի շուտ՝ չաստուշկան) հիշեցնում է մեզ իրականում գոյություն ունեցող խնդիրների մասին: Ամենուր «պասպորտ-սեղանները» դարձել են մարդկանց չարչարանքների վայր:
 Եվ փոխանակ դրանք շատացնեն եւ ընդլայնեն, մի բան էլ կրճատում են՝ քաղաքացիների համար հավելյալ անհարմարություններ ստեղծելու նպատակով: Մտեք թեկուզ Երեւանում որեւէ անձնագրային ծառայություն, եւ կհամոզվեք, որ վիճակը չափազանց տխուր է: (Գուցե նաեւ այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիներին միացել են նաեւ «ռելոկանտները», որոնց մեր պետությունը, բնականաբար, նույնպես պարտավոր է սպասարկել): Մարդիկ առավոտյան ժամը 6-ին կենդանի հերթ են կանգնում, որպեսզի ժամը 9.00-ին կտրոն վերցնեն, բայց սպասարկվելու են միայն առաջին 50 կտրոնները: 
Եթե դուք 51-րդն եք, ապա վաղը նորից պետք է ժամը 6-ին գաք: Իհարկե, կարող եք նաեւ հերթագրվել օն-լայն, բայց եթե հիմա հերթագրվեք, ձեր հերթը կհասնի հոկտեմբերին: Անշուշտ, նման տառապանքների ենթարկվող մարդկանց ճակատագիրը նախանձելի չէ: Բայց նույնպիսի կարեկցանքի են արժանի այն կանայք, որոնք ստիպված են ամեն օր սպասարկել մի քանի տասնյակ չարացած մարդկանց: Ի դեպ, նույն վիճակն է նաեւ ՔԿԱԳ-ներում (ԶԱԳՍ-երում)՝ դրանցից մեկում 5 աշխատակիցներից 3-ին կրճատել են, մեկը գնում է արձակուրդ, մնում է մեկը, նույն ինքը՝ վարիչը, որը պետք է «ճանապարհի» ոչ միայն ամուսնացող երիտասարդ զույգերին, այլեւ զանազան փաստաթղթերի հետեւից եկած քաղաքացիներին:
 Բայց կարեւորն, իհարկե, երիտասարդներն են, որոնց տոնական օրը, մեղմ ասած, զրկվում է հանդիսավորությունից: Լուծումներն, իհարկե, մակերեսի վրա են: Եթե անձնագրային ծառայությունների ծանրաբեռնվածությունն այս աստիճանի մեծացել է, ապա 3 օպերատորի փոխարեն պետք է լինի 10 օպերատոր: 
Տարածքն էլ պետք է համապատասխանաբար մեծանա: Ծառայություններն անհրաժեշտ է տարբերակել՝ օրինակ, «նոտարի թուղթ հանձնողներին» առանձնացնել անձնագիր կամ ID ստացողներից:
Այո, պետության հնարավորությունները սուղ են: 
Բայց եթե հնարավորություն կա Արգիշտի Քյարամյանի համար 125 հազար դոլարանոց «պադավատ» գնելու, ուրեմն, այնքան էլ սուղ չեն:
 Ի դեպ, արդյո՞ք այսօր «պադավատապետություն» չէ:
 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»


 

  • Լրահոս
  • Close
Բացվել Է Ֆրանցիսկոս Պապի Կտակը

22-04-2025 | 15:11

ԲԱՑՎԵԼ Է ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԿՏԱԿԸ
Переиздан «Атлас» Затика Ханзадяна

22-04-2025 | 15:02

ПЕРЕИЗДАН «АТЛАС» ЗАТИКА ХАНЗАДЯНА
Հհ-Ում Եմ Առաքելությունը Սահմանամերձ Խոզնավարում Կրակոցներից Վնաս Է Արձանագրել

22-04-2025 | 14:54

ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽՈԶՆԱՎԱՐՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Ապրիլի 24-Ին Բաքվում Տեղի Կունենա Արցախի Նախկին Ղեկավարների Հաջորդ «Դատական» Նիստը

22-04-2025 | 14:50

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ «ԴԱՏԱԿԱՆ» ՆԻՍՏԸ
Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Ի Հիշատակ Հայոց Ցեղասպանության Սրբադասված Նահատակների

22-04-2025 | 13:14

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Հայաստանը Վատիկանի Հետ Փոխհարաբերությունը «Բաց Է Թողել» 2018-Ից Հետո, Իսկ Ադրբեջանը Վատիկանի Հետ Հարաբերվել Է Փողով. Բադալյան

22-04-2025 | 13:12

Հայաստանը Վատիկանի հետ փոխհարաբերությունը «բաց է թողել» 2018-ից հետո, իսկ Ադրբեջանը Վատիկանի հետ հարաբերվել է փողով. Բադալյան
Զոհերի Հուշապատին Կավելանա Եւս Երկու Անուն

22-04-2025 | 12:27

ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՊԱՏԻՆ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՒՍ ԵՐԿՈՒ ԱՆՈՒՆ
Հռոմի Պապի Մարմինը Վատիկանում Դրված Է Բաց Դագաղում

22-04-2025 | 12:24

Հռոմի պապի մարմինը Վատիկանում դրված է բաց դագաղում
Ինչո՞Վ Է Հայտնի Հռոմի Պապը, Որը Մահվան Նախօրեին Աղոթում Էր Երեւանի Եւ Բաքվի Միջեւ Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 15:38

Ինչո՞վ է հայտնի Հռոմի պապը, որը մահվան նախօրեին աղոթում էր Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի համար
Ադրբեջանը Կրակ Է Բացել Խոզնավարի Ուղղությամբ, Վնասվել Է Տներից Մեկի Արևային Ջրատաքացուցիչը. Պն

21-04-2025 | 15:16

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
Ի՞Նչ Ցուցմունք Է Վերագրում Բաքուն Արկադի Ղուկասյանին

21-04-2025 | 14:38

Ի՞ՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՎԵՐԱԳՐՈՒՄ ԲԱՔՈՒՆ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Տեր Եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Տոնի Առիթով

21-04-2025 | 13:20

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով
Այսօր Ննջեցյալների Հիշատակության Օրն Է` Մեռելոց

21-04-2025 | 12:14

Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Վախճանվել Է Հռոմի Պապը. Նախօրեին Աղոթել Էր Հայաստանի Խաղաղության Համար

21-04-2025 | 12:10

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՌՈՄԻ ՊԱՊԸ. ՆԱԽՕՐԵԻՆ ԱՂՈԹԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հռոմի Պապն Աղոթել Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Վերջնական Խաղաղության Համաձայնագրի Համար

21-04-2025 | 12:03

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Նմանատիպ լուրեր