CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ37

Անընդունելի է, որ Հայաստանին աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու գինը ԼՂ-ն մանրադրամի վերածելն էր․ Սամվել Բաբայան

Անընդունելի է, որ Հայաստանին աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու գինը ԼՂ-ն մանրադրամի վերածելն էր․ Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանն «Առավոտ» օրաթերթին տրամադրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդների դերի շուրջ» հոդվածը, որը ներկայացնում եք ստորև.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդի փուլի ընթացքում խնդրի կարգավորման Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, հետագայում բացառապես Հայաստան-Ադրբեջան ուղղակի և միջնորդավորված բազմաթիվ փորձեր են եղել, նրանցից ամենաերկարակյացը խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է՝ ի դեմս համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի։ Համանախագահ երկրների դիվանագետները տարածաշրջան հերթապահ այցերից, սահմանային դիտարկումներից, կարգավորման շուրջ առաջարկություններից այն կողմ չանցնող գործողություններով երեք տասնամյակ շարունակ սառեցրել են հակամարտությունը, մոլորեցնելով հայ ժողովրդին՝ սեփական անգործությամբ չնկատելու տվել տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունն այնքան, մինչև Ադրբեջանը 2020թ․, արհամարհելով ԵԱՀԿ, Մինսկի խմբի, համանախագահ երկրների և միջազգային հանրության ուժի չկիրառման մոտեցումները, որոշեց խնդիրը լուծել պատերազմի միջոցով, ինչն էլ ամբողջացրեց 2023թ․ սեպտեմբերին։

Աշխարհն այս ամենին արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում։

Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելուն, խաղաղության սպառնալիքները կանխելուն և վերացնելուն, ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելուն կոչված ՄԱԿ-ը, շրջանցելով իրավանախորդ կազմակերպության՝ Ազգերի լիգայի՝ հռչակման հիմքերի ոչ լեգիտիմության և տարածքային խնդիրների պատճառով Ադրբեջանի անդամակցության հայտը մերժելու հիմնավորումները, վիճելի սահմանների և էթնիկ կոնֆլիկտի պայմաններում հավանության է արժանացրել միջազգային ընտանիքին անդամակցելու Ադրբեջանի հայտը։ Ազգերի լիգան միաժամանակ արձանագրել էր հարևան Վրաստանի և Հայաստանի հետ ունեցած տարածքային վեճերը։ Վերջինիս հետ վեճը Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ էր։

Միջազգային հանրությունն այսպիսով կանաչ լույս է վառել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի նպատակների և սկբունքների ակնհայտ խախտումների, միջազգային այլ պարտավորությունների, ԼՂ-ի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների չկատարման, ԼՂ-ում էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների իրականացման համար։

Այնինչ ԼՂ-ում և Ադրբեջանի կազմում երբևէ ապրած հայ բնակչության նկատմամբ իրականացված գործողությունների համար Ադրբեջանը վաղուց պետք է ենթարկվեր միջազգային տնտեսական և քաղաքական պատժամիջոցների։ Փոխարենը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդամենը եզրակացնում է, որ իրենց տները լքելը միակ հնարավոր տրամաբանական տարբերակն է եղել որևէ կողմից վստահելի անվտանգության կամ պաշտպանական երաշխիքների բացակայության պատճառով։

Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանին աշխարհաքաղաքական քաոսի մեջ ներքաշելու գինը ԼՂ-ն մանրադրամի վերածելն էր։ Ժամանակին Ստեփանակերտ այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, ԵՄ և այլ երկրների պաշտոնյաները, հանդիպելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված Հանարապետության նախագահի և խորհրդարանի, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության հետ՝ իրենց մայրաքաղաքներում արդյո՞ք զգուշանում էին օգտագործել Ստեփանակերտը՝ այժմ պարտադրվող Խանքենդիի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Ղարաբաղի փոխարեն։ Արցախի ժողովուրդը աշխարհի խորթ զավակը չէ: Նա մյուս ժողովուրդների պես ունի իր բնական իրավունքներն իրացնելու իրավունք։

Լիարժեք անգործության է մատնվել Ռուսաստանը՝ որպես

– Ռուսական կայսրության և ԽՍՀՄ իրավահաջորդ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ղարաբաղյան խնդրի ձևավորման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման քաղաքական պատասխանատու,

– ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև ԼՂ-ի հակամարտության կարգավորման միջնորդ,

– 2020թ. նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարության փաստացի միջնորդ և կողմ, ինչպես նաև այդ հայտարարությամբ սահմանված կարգով ԼՂ-ում խաղաղապահ գործողություն իրականացնող։

Ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործելով և խաղաղապահության քողարկմամբ՝ Ռուսաստանը փաստացի ներկայություն է հաստատել ԼՂ-ում, իր թուրք դաշնակցին էլ հրավիրել Աղդամ, անունը դրել «համատեղ մոնիթորինգ»։ Իր թողտվությամբ 2020թ․ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել ≈5.000 քառ․ կմ տարածքի վրա, ռազմական գործողություններից հետո իր խնդրանքով և ստորագրությամբ ևս ≈4.400 քառ․ կմ տարածք (Լաչին, Աղդամ, Քելբաջար) հանձնվել է Ադրբեջանին՝ փոխարենը ՌԴ վերահսկողությամբ 5 կիլոմետրանոց Լաչինի միջանցք ունենալու ակնկալիքով։ Այնուհետև, սակայն, ԼՂ-ՀՀ ճանապարհը վերափոխել է նախ Լաչինի հումանիտար միջանցքի, ապա՝ Ադրբեջանի իրավազորութան ներքո գտնվող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու։ Դրան հաջորդել է ԼՂ-ն Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհին հսկիչ-անցագրային կետ տեղադրելը, կարճ ժամանակ անց՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, ապա՝ ԼՂ-ի լիակատար պաշարումն, որի հետևանքով ինն ամիս շարունակ սովի է մատնել 120 հազար բնակչություն և ընդամենը մեկօրյա ցեղասպանական և պատերազմական գործողություններով մի բնիկ ժողովուրդ արտաքսվել է իր հայրենիքից։

Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում։

Իսկ թե ԼՂ-ում պատմաքաղաքական ինչ զարգացումներ են նախորդել Ռուսաստանի պատասխանատվությամբ, ներկայացնում ենք առանց մեկնաբանության․

– 1813թ․ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանն իր կազմում ինքնավար կարգավիճակ ունեցած Ղարաբաղը ճանաչեց Ռուսաստանի մաս։

– Խորհրդային կարգերի հաստատումից հետո, հաշվի առնելով Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակը, Ռուսաստանն այն ճանաչել է վիճելի տարածք Ադրբեջանի և Հայաստանի միջև և 1920թ․ Ղարաբաղում տեղակայել ռուսական զորք։

– 1921թ․ Ղարաբաղյան հարցի կարգավորումը ստանձնել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոն (ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրո)։ Երրորդ երկրի կուսակցության տարածքային այդ մարմինն, օժտված չլինելով նմանօրինակ հարցեր լուծելու իրավասությամբ, առավել ևս՝ Ռուսաստանի տարածքից դուրս, Ղարաբաղը բռնակցում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանին հանձնարարում որոշել ինքնավար մարզի սահմանները։ Այս որոշման տրամաբանությամբ Ղարաբաղի ինքնավարության տարածքը պետք է կազմեր շուրջ 8․000 քառ.կմ: Սակայն 1923-24թթ. ԼՂԻՄ-ը կազմավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մի մասում` մոտ 5․000 քառ. կմ տարածքով: Հետագա տարիներին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ–ից շարունակաբար անջատեցին շուրջ 600 քառ. կմ ևս` մարզին թողնելով ընդամենը 4․400 քառ. կմ տարածք: Ավելին՝ ինքնավար մարզը «Լաչինի միջանցքով» արհեստականորեն մեկուսացվեց Խորհրդային Հայաստանից։ 1924թ․ հաստատվեց Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Շրջանի Սահմանադրությունը, որտեղ, որպես պաշտոնական փաստաթուղթ, հստակ նշվեցին մարզի տարածքը և բնակավայրերը:

– 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը: 1990թ․ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կապակցությամբ ծագող հարցերի լուծման կարգի մասին» օրենքի համապատասխանությամբ ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց ԼՂ Հանրապետությունը։ Ադրբեջանն ի պատասխան ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923թ․ ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն: Սակայն նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող:

– 1991թ․ Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծեց ընդդեմ ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման։ Ռուսաստանի խնդրանքով և անմիջական երաշխավորությամբ, սակայն, 1994թ. ԼՂՀ, ՀՀ և ԱդրՀ ռազմական ղեկավարների ստորագրությամբ կնքվեց կրակի դադարեցման համաձայնագիր՝ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի կնքումը։ Եվ սա այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը, որն այդ պահի դրությամբ ազատագրել էր «նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները» (ինչպես ռուսական կողմն է սիրում ասել), շարունակելով իր հաղթարշավը, կարող էր կարճ ժամանակ անց Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել:

Ստացվում է՝ իսլամական Պարսկաստանի կազմում Ղարաբաղը ինքնավար կարգավիճակից բացի, նաև տնտեսական և ժողովրդագրական աճ է ունեցել՝ ի տարբերություն քրիստոնյա Ռուսաստանի տիրապետության շրջանի։

Այս գործուն անգործությունը հանգեցրել է մարդկային (հայկական կողմից ≈14 հազ․ զոհ), հումանիտար (հայկական կողմից ≈6 հազ․ հաշմանդամություն ձեռք բերած անձ, ≈600 հազ․ բռնատեղահանված և փախստական), նյութական աննախադեպ կորուստների՝ շարունակաբար խոչընդոտելով հակամարտության կողմերի բարեկեցությանն ու տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Այժմ մի կողմից ունենք գաղթականի ճանապարհը բռնած ԼՂ բնակչություն, մարդու իրավունքների, ժողովրդավարության, միջազգային հանրության, դաշնակցի և խաղաղապահության նկատմամբ անթաքույց հիասթափություն, մյուս կողմից՝ թվացյալ հեղինակությունը փրկելու ցանկությամբ միջազգային հանրություն և նրա շահագրգիռ անդամներ։ Վերջինները մեկ դար շարունակ առաջինների կազմակերպված ցեղասպանությունն իրականացնելուց հետո, նոր դիսկուրս են բացել՝ ադրբեջանական կողմի հետ քննարկել ԼՂ հայության արժանապատիվ վերադարձն ու իրավունքները

Հայաստանն, ինչ խոսք, պետք է զերծ մնա այս ծուղակից։ Արցախը գործիք չէ, այն գործոն է։ Այս պարզ ճշմարտությունն է, որ պիտի համակողմանիորեն վերլուծի Հայաստանը և րոպե առաջ հետ կանչի իր ստորագրությունը 2020թ․ նոյեմբերի 9/10-ի Եռակողմ հայտարարությունից (և ածանցյալ այլ համաձայնություններից)։ Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական կենտրոնները, մոռանալով նույն փաստաթղթի 1-ից 8-րդ կետերը և ԼՂ հարցը համարելով փակված, ինչպես տեսնում ենք, հղում են անում միայն 9-րդ կետին՝ Հայաստանից պահանջելով ինքնիշխանության կամավոր զիջումներ։ Ադրբեջանը զուգահեռաբար խոսում է Մեղրիի տարածաշրջանով նոր ճանապարհի կառուցման և այն միջանցքային տրամաբանությամբ իրենց զիջելու մասին՝ մոռանալով, որ տարածաշրջանային ենթակառուցվածքները շրջափակված են իր և իր դաշնակից երկրի՝ Թուրքիայի կողմից։ Հետևաբար տարածաշրջանային ենթակառուցվածքներն ապաշրջափակելու քայլերը հենց Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անեն, ոչ թե Հայաստանը։

Ժամանակին Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչելը ճիշտ մոտեցում չէր։ Սակայն մեղադրել Հայաստանին Արցախի ինքնիշխանությունը չճանաչելու համար, նույնն է, ինչ հայ ժողովրդին մեղադրել Մինսկի խմբին և համանախագահ երկրներին, միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքին հավատալու մեջ։ Իսկ հայոց նորանկախ պետականության պատմությունը փաստում է, որ միջազգային իրավունքն աշխատում է, երբ բանակը մարտունակ է։ Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությանը ևս սպառնում է Արցախի ճակատագիրը ․․․»։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանը Հհ Ողջ Տարածքը Ներկայացնում Է Որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Նպատակը Տարածաշրջանում Լшրվածության Պահպանումն Է, Այնուամենայնիվ, Հհ-Ն Հանձնառու Է Խաղաղության Օրակարգին․ Միրզոյան

28-02-2024 | 08:29

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան
Ամն-Ը Շարունակում Է Հայաստանին Եւ Ադրբեջանին Խաղաղության Կոչ Անել․ Միլլեր

28-02-2024 | 08:25

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր
Իրանի Ու Թուրքիայի Ռազմավարական Փոխգործակցության Դեֆիցիտը

28-02-2024 | 08:22

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը
Գյումրու Կանգառները՝ Հայ Հանճարների Դիմանկարներով․ Փոխքաղաքապետի Նոր Մտահղացումը

28-02-2024 | 08:20

Գյումրու կանգառները՝ հայ հանճարների դիմանկարներով․ փոխքաղաքապետի նոր մտահղացումը
Кто Проектанты Новой Конституции

28-02-2024 | 08:17

КТО ПРОЕКТАНТЫ НОВОЙ КОНСТИТУЦИИ
88-Ամյա Ալեն Դելոնից 72 Միավոր Հրազեն Է Առգրավվել

28-02-2024 | 08:07

88-ամյա Ալեն Դելոնից 72 միավոր հրազեն է առգրավվել
Հայաստանը Հապկ-Ին Չի Տեղեկացրել Իր Մտադրությունների Մասին

28-02-2024 | 08:02

Հայաստանը ՀԱՊԿ-ին չի տեղեկացրել իր մտադրությունների մասին
Վահագն Խաչատուրյանն Իր Այցն Իրաք Պատմական Ձեռքբերում Է  Համարում

27-02-2024 | 22:14

Վահագն Խաչատուրյանն իր այցն Իրաք պատմական ձեռքբերում է համարում
Ուկրաինան Կորցրել Է Ավելի Քան 444 Հազար Զինվորականի. Շոյգու

27-02-2024 | 20:37

Ուկրաինան կորցրել է ավելի քան 444 հազար զինվորականի. Շոյգու
Միջազգային Հանրությունը Պետք Է Գործարկի Բոլոր Մեխանիզմները՝ Կանխելու Սումգայիթի Նման Ոճրագործությունների Կրկնությունը. Հհ Ագն

27-02-2024 | 13:28

Միջազգային հանրությունը պետք է գործարկի բոլոր մեխանիզմները՝ կանխելու Սումգայիթի նման ոճրագործությունների կրկնությունը. ՀՀ ԱԳՆ
Վարչապետը Տիկնոջ Հետ Աշխատանքային Այցով Ժամանել Է Աթենք

27-02-2024 | 12:53

Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Աթենք
Ես Դժվարանում Եմ Հասկանալ, Թե Ինչու Է Ադրբեջանի Նախագահը Պատվիրել Այս Վանդալիզմը

27-02-2024 | 12:45

Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը
Սգում Ենք 1988 Թվականին Սումգայիթում Բոլոր Սպանվածներին Եւ Մեր Զորակցությունն Ենք Հայտնում Զոհերի Ընտանիքներին

27-02-2024 | 12:41

Սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին
Փորձել Են Բագրատաշենի Անցակետով Ապօրինի Արտահանել 29,5 Միլիոն Ռուբլի

27-02-2024 | 11:54

Փորձել են Բագրատաշենի անցակետով ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի
Օքսֆորդի Գիտնականները Բարձրացնում Են Արևային Վահանակների Արդյունավետությունը

27-02-2024 | 09:43

Օքսֆորդի գիտնականները բարձրացնում են արևային վահանակների արդյունավետությունը

Նմանատիպ լուրեր

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Իրանի ու Թուրքիայի ռազմավարական փոխգործակցության դեֆիցիտը

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Գյումրու կանգառները՝ հայ հանճարների դիմանկարներով․ փոխքաղաքապետի նոր մտահղացումը

Լուրեր

Calendar28-02-2024

КТО ПРОЕКТАНТЫ НОВОЙ КОНСТИТУЦИИ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

88-ամյա Ալեն Դելոնից 72 միավոր հրազեն է առգրավվել

Միջազգային լուրեր

Calendar28-02-2024

Հայաստանը ՀԱՊԿ-ին չի տեղեկացրել իր մտադրությունների մասին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-02-2024

Վահագն Խաչատուրյանն իր այցն Իրաք պատմական ձեռքբերում է  համարում

Պաշտոնական լուրեր

Calendar27-02-2024