CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ191

Անհանդուրժողականությունը մտավոր բանտ է

Անհանդուրժողականությունը մտավոր բանտ է

Վերջերս կարդացի Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» պատմվածքների ժողովածուն (2018): Այստեղ «իրար հարեւանությամբ» երկու պատմվածք կա ՝ «Ընտրությունները բանակում» (խոսքը, բնականաբար, 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին է) եւ «Բիձեն»՝ բանտից դուրս եկած խեղճուկրակ մարդու մասին:

Թեման, կարելի է ասել, «շարունակական է»՝ քրեական բարքերը բանակում – նույն բարքերը բանտում – նույն բարքերը հարաբերական ազատության մեջ: Չնայած նկարագրված է որոշակի ժամանակաշրջան, չեմ կարծում, որ 2018 թվականի «թավշյայից» հետո արմատական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մտածողությունն այնպիսի բան չէ, որը 6 տարում փոխվի:

Եվ, ընդլայնելով թեման, դարձյալ մտածեցի անհանդուրժողականության մասին: Վերը նշված պատմվածքներից երկրորդում ասվում է, որ միասեռականության հետ կապված հայհոյանքը գաղութում կապ չունի սեռական կողմնորոշման կամ մարդկային հատկանիշների հետ՝ դա, ըստ էության, պիտակ է, որը տրվում է որոշակի կաստայի:

Հարց. արդյո՞ք դա Հայաստանում «օտարների» նկատմամբ ընդհանուր կարծրատիպային մոտեցման մասնավոր դրսեւորումը չէ: «Օտարները» կարող են լինել այլազգի ներկայացուցիչներ՝ հնդիկներ, ռուսներ, պարսիկներ: Կարող են լինել մեր հայրենակիցները՝ սիրիահայեր, արցախցիներ, որոնք «եկել են մեր երկիր»:

Արդյո՞ք այդ այլատյացությունը նույն քրեական ենթամշակույթի յուրահատուկ դրսեւորում չէ: Ընդ որում, այդ մշակույթի կրողը կարող են լինել բարձրագույն կրթությամբ, երբեք չդատված, միանգամայն «սափրված-լողացած» մարդիկ: Բայց էությունը նույնն է. գոյություն ունի «մեր ոհմակը», եւ այն երբեք չպիտի առիթը կորցնի հարձակվելու «օտարականի» վրա, որն այս կամ այն պատճառով չի համապատասխանում «մեր»՝ հաճախ ոչ այնքան ռացիոնալ պահանջներին, չափանիշներին, պատկերացումներին: Նույն իրավիճակն է, այսպես կոչված, «քաղաքական քննարկումներում»:

Մտավոր եւ հոգեւոր ազատություն չունենալով՝ մարդիկ բավարարվում են նրանով, որ իրենց կարծրատիպերի «դարակից» հանում են այս կամ այն պիտակն ու կպցնում «օտարականին»: Դա էլ է, ի վերջո, բանտային մշակույթի դրսեւորում: Մտավոր բանտի: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր