CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ119

Անհրաժեշտ է մշակել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն ԶԼՄ-ների ազատ և անվտանգ գործունեությունը․ ՄԻՊ

Անհրաժեշտ է մշակել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն ԶԼՄ-ների ազատ և անվտանգ գործունեությունը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։ Այդ առումով մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։

Ընդգծում եմ, որ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։

Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։

Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հավաստիացնում եմ իմ պատրաստակամությունը` անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։

Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ և մաղթում ձեզ արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման»:

www.news.am

  • Լրահոս
  • Close
Ոսկվայում Անվտանգության Հարցերով Նիստում Հհ-Ն Կներկայացնի Դեսպան Արսենյանը

24-05-2025 | 11:22

ոսկվայում անվտանգության հարցերով նիստում ՀՀ-ն կներկայացնի դեսպան Արսենյանը
Գերմանիայի Կանցլերը Չինաստանի Նախագահին Խնդրել Է Օգնել Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջեւ Բանակցությունների Հարցում

24-05-2025 | 11:21

Գերմանիայի կանցլերը Չինաստանի նախագահին խնդրել է օգնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հարցում
Ռուբեն Վարդանյանի Մեղադրական Եզրակացությունը Ստեղծում Է Վտանգավոր Նախադեպ. Սիրանուշ Սահակյան

24-05-2025 | 11:18

Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպ. Սիրանուշ Սահակյան
Վերջին Դաս. Քանի՞ Շրջանավարտ Ունի Հայաստանն Այս Տարի

23-05-2025 | 15:43

Վերջին դաս. Քանի՞ շրջանավարտ ունի Հայաստանն այս տարի
Ռուսաստանը Նշել Է Հայկական «Խաղաղության Խաչմերուկ» Նախաձեռնության Իրականացման Պայմանները

23-05-2025 | 15:42

Ռուսաստանը նշել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման պայմանները
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քահանա Հայրերին Պատգամել Է Հայորդիներին Համախմբել՝ Ի Խնդիր Հայրենիքում Առկա Դժվարությունների Հաղթահարման

23-05-2025 | 12:23

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամել է հայորդիներին համախմբել՝ ի խնդիր հայրենիքում առկա դժվարությունների հաղթահարման
Մովսեսի Բնակիչները Գիշերը Կրակոցների Ձայներ Են Լսել. Ոսկան Սարգսյան

23-05-2025 | 12:21

Մովսեսի բնակիչները գիշերը կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան
Նգ Փոխնախարար. Գնալով Ավելի Շատ Արցախցիներ Են Սկսել Դիմել Հայաստանի Քաղաքացիություն Ստանալու Համար

23-05-2025 | 12:15

ՆԳ փոխնախարար. Գնալով ավելի շատ արցախցիներ են սկսել դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար
Այսօր Դպրոցներում «Վերջին Զանգ»-Ն Է

23-05-2025 | 12:14

Այսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է
Իրեն «Եվրոպական Ժառանգության Մաս» Համարող Ադրբեջանը Ոչնչացրել Է Ստեփանակերտում Գտնվող Շառլ Ազնավուրի Կիսանդրին (Ֆոտո)

22-05-2025 | 15:00

Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին (ֆոտո)
Ցանկացած Ապաշրջափակում Պետք Է Լինի Հայաստանի Ազգային Ինքնիշխանության Ներքո. Իրանի Դեսպան

22-05-2025 | 14:55

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
Ցեղասպանության Հուշահամալիր Այցը Հանվել Է Օրակարգից՝ Լավրովը Միայն Ծաղկեպսակ Է Ուղարկել

22-05-2025 | 14:08

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից՝ Լավրովը միայն ծաղկեպսակ է ուղարկել
Վարդանյանների Այգու Շատրվաններն Այսօրվանից Երգում Ու Պարում Են

22-05-2025 | 14:05

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Հայաստանը Վերացնում Է Մուտքի Վիզայի Անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության Եւ Օմանի Սուլթանության Քաղաքացիների Համար

22-05-2025 | 14:02

Հայաստանը վերացնում է մուտքի վիզայի անհրաժեշտությունը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար
Պապի Առաջին Այցը Կլինի Թուրքիա

22-05-2025 | 14:01

ՊԱՊԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱ

Նմանատիպ լուրեր