03-11-2024 | 20:15
ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել արևմտյան պետական և մասնավոր դերակատարներին նախապատրաստվել «դարաշրջանին, որտեղ ամեն ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»՝ ներառյալ պատերազմի բռնկումը:
Reuters-ը հայտնում է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ազգային պաշտպանության կոմիտեի ղեկավարների երկօրյա հանդիպման բացման ժամանակ այսպիսի տեսակետ է հայտնել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը։
«Մեզ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի մարտավարական վերափոխում»,- ընդգծել է նա։
Բաուերը խոստացել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Ուկրաինային. «Ամեն օր մենք կաջակցենք Ուկրաինային, քանի որ այս պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը»,- ասել է նա։