CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ152

Անկախ Արցախն իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով ու որևէ պարտավորություն չի ունեցել «թույլտվություն» ստանալու Բաքվից. հայտարարություն

Անկախ Արցախն իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով ու որևէ պարտավորություն չի ունեցել «թույլտվություն» ստանալու Բաքվից. հայտարարություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի այն հայտարարությունները, որոնք վերաբերում են Ստեփանակերտում տեղադրված մեծանուն հայ ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը, անօրինական, մանիպուլյատիվ են և չեն արտացոլում իրականությունը, այս մասին ասվում է Արցախի մշակույթի նախարարության տարածած հայտարարությունում։

«Այվազովսկու արձանը տեղադրվել է 2021 թվականին՝ իրավական և թափանցիկ նախաձեռնության շրջանակում, որը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության պետական մարմինների, Արցախի ռուսական համայնքի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համագործակցությամբ։ Այն պնդումը, թե հուշարձանը տեղադրվել է իբր առանց ադրբեջանական իշխանությունների «թույլտվության» և այդ իսկ պատճառով ապամոնտաժվել է, հիմք չունեցող փորձ է՝ արդարացնելու մշակութային վանդալիզմի ակտը։

Պետք է հստակ ընդգծել, որ անկախ Արցախի Հանրապետությունը իր որոշումները կայացրել է ինքնիշխանության լիարժեք իրավունքով, և որևէ պարտավորություն չի ունեցել՝ որևէ «թույլտվություն» ստանալու հարևան պետության ղեկավարությունից։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո, Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը նպատակային կերպով անցել է հայկական պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացմանը։ Այդ թվում են՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, ինչպես նաև տասնյակ հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, մշակութային կենտրոններ, թանգարաններ, եկեղեցիներ ու միջնադարյան գերեզմանատներ։

Հատկանշական է, որ Ստեփանակերտ անվանումը քաղաքին տրվել է հենց Բաքվի իշխանությունների կողմից՝ 1923 թվականին, ի պատիվ հայ հեղափոխական, Բաքվի կոմիսարների առաջնորդ Ստեփան Շահումյանի։ Հետևաբար՝ բոլոր այն պնդումները, որոնք վերաբերում են «հակաօրինական» կերպով տեղադրված հայկական հուշարձաններին, ոչ պատմական, ոչ էլ իրավական հիմնավորում չունեն։

Միջազգային կառույցները՝ ՄԱԿը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհրդը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ միջազգային հաստատությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ արձանագրված և շարունակվող մշակութային ցեղասպանության դրսևորումներին հակազդելու համար։ Միջազգային իրավունքի ակնհայտ խախտումների պայմաններում անհետևողականությունը համարժեք է մշակութային բնույթի հանցագործությանը մասնակցելուն»,- ասվում է հայտարարությունում։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր