CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ425

Անկախ բանակցային տարբերություններից ՝ ՀՀ նախկին երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արմեն Աշոտյան

Անկախ բանակցային տարբերություններից ՝ ՀՀ նախկին երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արմեն Աշոտյան

Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային ժառանգությանը, և, վերջիվերջո՝ Սերժ Սարգսյանի թողած կետին, որի մասին հենց ինքը՝ Նիկոլը, բարձրաձայնեց 2020 թվականի հունվարին իր ասուլիսում։ Երրորդ նախագահին և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին արցախյան էստաֆետը փոխանցվեց նախորդ բանակցող պատասխանատուներից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից, 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների տեսքով։

Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում այդ սկզբունքների հենքով բանակցային փաստաթղթի տեսք ստացավ Կազանյան կոչված տարբերակը (2011թ. հունիս), իսկ դրանից հետո եղած գաղափարները, առաջարկությունները, տարբերակները եղել են աշխատանքային մոտեցումներ՝ non paper ձևաչափով։ 2008-ից բանակցային գործընթացը նոր թափ հավաքեց բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ, եռակողմ և բազմակողմ բազմաթիվ հանդիպումներով։ Միաժամանակ երեք գործոն լրացուցիչ մարտահրավերներ էին ստեղծում հայկական դիվանագիտության համար.

1.2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների առիթով Հայաստանի համար սաստկացած արտաքին ազդեցությունները։

2.Գերտերությունների միջև նոր փուլ թևակոխած գեոպոլիտիկ լարվածության անընդհատ աճը (2007-ին ՌԴ նախագահի Մյունխենյան ելույթը, 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ին Ղրիմի և Դոնբասի հարցերով պայմանավորված միջազգային իրավիճակը, 2015-ից Սիրիայում ռուսական օպերացիան, և այլն)։

3.Ադրբեջանի էներգետիկ նախագծերից նավթադոլարային դոպինգը և ռազմական ծախսերի շեշտակի և շարունակական աճը։ Եվ, ահա, այս պայմաններում հայկական դիվանագիտությունը ոչ միայն կարողացավ պահպանել իր կարմիր գծերը, այլև 2007-ի վերջին ի հայտ եկած կարգավորման Մադրիդյան առաջարկի հենքով կարողացավ հասնել միջազգային հանրության կողմից հավանության արժանացած, նրա կողմից պաշտպանվող և երաշխավորվող ամենահայանպաստ տարբերակին, որը դետալները քանիցս բարձրաձայնվեցին հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից, իսկ նույն Փաշինյանը Կազանյան փաստաթուղթը անվանեց լավագույնը։ 2008-2018 թվականներին Հայաստանը ոչ միայն դիմակայեց Ադրբեջանի դիվանագիտական, այդ թվում՝ կոռուպցիոն-խավիարային, և ռազմական ճնշումներին, այլև «Մադրիդյան փաստաթուղթը» մեր ջանքերով և 30-ից ավել փոփոխություններով ու շտկումներով վերածվեց միջազգային քաղաքական և իրավական բառապաշար մտած «Հիմնարար սկզբունքների» (Basic principles)։ Այդ բանակցային տրանսֆորմացիայի և լավարկման երկու օրինակ բերեմ։ 2007-ից մինչև 2018-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման հիմքում ընկած համաժողովրդական կամարտահայտությունը ստացավ «իրավական պարտադիր ուժ ունեցող» ձևակերպումը։ Իսկ Մադրիդյան փաստաթղթում առաջարկվող ԼՂ բնակչության միջանկյալ իրավունքները և արտոնությունները փոխարինվեցին «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ» և դրանից բխող ձևակերպումներով։ Անգամ Ադրբեջանն էր ստիպված համաձայնել այդ մոտեցումների հիման վրա բանակցային գործընթացին (2008-ի նոյեմբեր՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան Մայնդորֆյան հռչակագիր, 2010-ի Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովին ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ + Սարգսյան+ Ալիև հնգակողմ հայտարարություն, և այլն)։ Ավելին, հենց այդ լրամշակված Հիմնարար սկզբունքներն են դարձել 2009-2013 թթ. Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա նախագահների ձևաչափով 5 եռակողմ հայտարարությունների, ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովներին 10 համատեղ հայտարարությունների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթների, միջազգային տասնյակ զեկույցների և բանաձևերի հիմնաքարը։ Անկախ բանակցային տարբերություններից ՝ ՀՀ նախկին երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և բովանդակության, և ձևաչափի առումով։   ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ

 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր