15-11-2025 | 17:18
Աննա Սարգսյանը դարձել է 2025 թվականի շախմատի ԱՄՆ կանանց առաջնության փոխչեմպիոն, իսկ Լևոն Արոնյանը դարձել է 2025 թվականի շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Կանանց առաջնության լավագույն եռյակում են՝
1-ին տեղ՝ Կարիսա Յիպ՝ 8/11 միավոր
2-րդ տեղ՝ Աննա Սարգսյան՝ 7.5/11 միավոր
3-րդ տեղ՝ Իրինա Կրաշ՝ 7/11 միավոր։
Տղամարդկանց առաջնության լավագույն եռյակում են․
1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա՝ 8/11 միավոր
2-րդ տեղ՝ Ուեսլի Սո՝ 7.5/11 միավոր
3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան՝ 6.5/11 միավոր։
www.aysor.am