CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ77

Անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը․ ԳԱԱ հայտարարությունը

Անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը․ ԳԱԱ հայտարարությունը

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընդունեց որոշում «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»

Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն ընդունեց որոշում «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»։ Որոշման մեջ նշված է․

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդլայնված ընդհանուր ժողովը

–   քննարկելով ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների փոխգործակցության հնարավորությունների հարցը,

–   ենթադրելով, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներդրումը կնպաստի ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը,

–   հաշվի առնելով ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների առաջարկությունները պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ,

–   հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի փուլը, տասնամյակներով ձևավորված և արդեն իսկ կայացած ավանդույթների ու միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը,

–   հաշվի առնելով գործընթացի մասնակիցների/շահառուների լիարժեք համաձայնության բացակայությունը,

–   հիմք ընդունելով գիտական և գիտակրթական բնագավառների կազմակերպման համաշխարհային փորձը՝

համարում է՝

–   տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ,

–   անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով,

–   անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր,

–   ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը,

–   նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է.

1.  ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),

2.  ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում),

3.  ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ,

4.  հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։

Ինտեգրման վերը հիշատակված տարբերակը հնարավորություն կտա գիտական և գիտակրթական բնագավառներում ապահովել և՛ կազմակերպման ձևերի բազմազանություն, և՛ գիտատեխնոլոգիական առաջընթացի զարգացման համար անհրաժեշտ մրցակցային պայմաններ։

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համագործակցությունը հնարավոր է կազմակերպել/իրականացնել ինտեգրման հետևյալ գործառույթների շրջանակում`

1.  հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը,

2.  համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա,

3.  բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով,

4.  գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխան բուհեր ձևավորելու/հիմնադրելու միջոցառումները պետք է մի կողմից միտված լինեն նոր ձևավորվող բուհերում ժամանակակից գիտահետազոտական միջավայր ապահովելուն ու գիտության արդի պահանջներին համապատասխան գիտակրթական գործառույթներ կազմակերպելուն («research-based education»՝ հետազոտությունների վրա հիմնված կրթություն), մյուս կողմից պետք է պահպանվեն ու զարգացվեն Հայաստանի գիտական ավանդույթները և նպաստեն միջազգային գիտական/գիտատեխնիկական տարածքում մեր գիտական կազմակերպությունների ձեռքբերումների և ուրույն տեղի պահպանմանն ու զարգացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով:

Ակնկալում ենք պատկան մարմինների գործուն աջակցությունը՝ ԳԱԱ կառուցվածքի ու կառավարման մեխանիզմների արդիականացմանը և գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ԳԱԱ առաջարկներին ընթացք տալու հարցում»։

Որոշումը դրվել է շրջանառության մեջ։

  • Լրահոս
  • Close
Բարի Գալուստ Ադրբեջան

18-05-2024 | 22:17

Բարի գալուստ Ադրբեջան
Հրապարակավ Դիմում Եմ Աած-Ին` Թույլ Տալ, Գնամ Լեոյին Հանդիպելու

18-05-2024 | 22:02

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու
Ադրբեջանական Նենգապղծումների Թիրախում Լղ-Ն Է, Որտեղ Ոչնչացվում, Պղծվում, «Վերակառուցվում» Են Հայկականն Ու Քրիստոնեականը. Հայտարարություն

18-05-2024 | 19:24

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում ԼՂ-ն է, որտեղ ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը. հայտարարություն
Վրաստանի Նախագահը Վետո Է Դրել «Օտարերկրյա Գործակալների» Մասին Օրինագծի Վրա

18-05-2024 | 18:56

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Երբեք Այնքան Չենք Զգացել Պետական Ձեռքը Մշակույթի Դեմ, Որքան 2018 Թվականից Մինչ Օրս. Գրականագետ

18-05-2024 | 17:57

Երբեք այնքան չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ
Լավրովի Կարծիքով` Ռուսաստանի Եւ Արևմուտքի Միջև Ռազմաքաղաքական Առճակատումը Շարունակվում Է

18-05-2024 | 17:38

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Մայիսի 26-Ին Կունենանք Կարևոր Հանրահավաք. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:26

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան
Ամեն Ինչ Գիտեի, Բայց Որ Աած-Ից Էլ Որոշակի Գործառույթներ Ունեմ` Չգիտեի. Բագրատ Սրբազան

18-05-2024 | 17:23

Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
Եպհ Ռեկտորի Պահանջով Աշխատողներին Ստիպում Են Դուրս Գալ Արհմիությունից

18-05-2024 | 17:21

ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Պենտագոնը Շտապում Է Ընդլայնել Տիեզերքում Պատերազմ Վարելու Հնարավորությունները. The New York Times

18-05-2024 | 14:51

Պենտագոնը շտապում է ընդլայնել տիեզերքում պատերազմ վարելու հնարավորությունները. The New York Times
Բագրատ Սրբազանն Առավելագույնս Համապատասխանում Է Վարչապետի Թեկնածուի Պահանջներին. Խոսրով Հարությունյան

18-05-2024 | 13:57

Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան
Գնել Սանոսյանը Գնացել Էր Կիրանց՝ Հանդիպելու Բնակիչների Հետ

18-05-2024 | 11:49

Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց՝ հանդիպելու բնակիչների հետ
Կիրանցի Մոտ Բողոքի Ակցիայի Երկու Մասնակից Ձերբակալվել Է՝ Թմրանյութ Պահելու Մեղադրանքով. Քկ

18-05-2024 | 11:36

Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով. ՔԿ
Հորս Գյուղի Իշխանատան Պեղումները Շարունակվում Են

18-05-2024 | 11:27

Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են
Չաբահար Նավահանգստից Օգտվելու Հարցում Հնդկաստանը Սպասում Է Հայկական Կողմի Հստակ Առաջարկներին․ Դեսպան

17-05-2024 | 20:31

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Նմանատիպ լուրեր

Հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու

Լուրեր

Calendar18-05-2024

Ադրբեջանական նենգապղծումների թիրախում ԼՂ-ն է, որտեղ ոչնչացվում, պղծվում, «վերակառուցվում» են հայկականն ու քրիստոնեականը. հայտարարություն

Լուրեր

Calendar18-05-2024

Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա

Միջազգային լուրեր

Calendar18-05-2024

Երբեք այնքան չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ

Լուրեր

Calendar18-05-2024

Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է

Լուրեր

Calendar18-05-2024

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան

Լուրեր

Calendar18-05-2024

Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան

Լուրեր

Calendar18-05-2024