08-12-2024 | 15:58
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություններով է հանդես եկել՝ խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ֆրակցիայի հետ ունեցած հանդիպմանը: Նա, անդրադառնալով Թուրքիայի անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում զիջումների գնալ այդ հարցում: «Մենք Թուրքիայի անվտանգությունից կտրականապես զիջումներ չենք անելու: Ինչ էլ, որ լինի մեր տարածաշրջանի և տարածքների վրա «վիրահատություններ» անել թույլ չենք տալու», – ասել է նա, ապա հավելել, որ Թուրքիան ունի դա անելու բավարար ուժ: