CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ101

Ապօրինի քայլեր են ձեռնարկվել. Գերագույն հոգևոր խորհուրդը` ԱԺ–ի մոտ բախումների մասին

Ապօրինի քայլեր են ձեռնարկվել. Գերագույն հոգևոր խորհուրդը` ԱԺ–ի մոտ բախումների մասին

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը։


 Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ խստորեն դատապարտել են Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված քայլերը։ Նրանք հայտարարություն են տարածել` նշելով, որ փորձ է արվում լռեցնել հանրության շրջանում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որոնք դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով։

«Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով»,- նշված է հայտարարության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։Հոգևորականները դիմել են նաև ցուցարարներին՝ գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։

Խորհուրդը դատապարտում է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը եկեղեցուն վերագրելու գործին՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը։

«Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Հոգևորականները հավելել են՝ իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

  • Լրահոս
  • Close
Ինչպես Տարբերել Իսկական Եւ Կեղծ Քաղաքագիտությունը

21-07-2024 | 14:36

Ինչպես տարբերել իսկական եւ կեղծ քաղաքագիտությունը
Իսրայելի Բանակը Հայտարարել Է Եմենից Թռչող Հրթիռ Որսալու Մասին

21-07-2024 | 12:55

Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին
Երևանում Ելույթ Կունենա Աշխարհահռչակ Օպերային Երգիչ Եւ Դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

21-07-2024 | 11:46

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն
Արևմտյան Ադրբեջանից Արտաքսված Ադրբեջանցիները Կամ Նրանց Ժառանգները Վերադառնալ Իրենց Պատմական Հողեր. Ալիև

21-07-2024 | 11:26

Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր. Ալիև
Իսրայելի Եւ Լիբանանի Միջև Իրավիճակը Կտրուկ Սրվել Է

21-07-2024 | 07:55

Իսրայելի և Լիբանանի միջև իրավիճակը կտրուկ սրվել է
Նեղոսի Ջրերի Տակ Հայտնաբերվել Են Ժայռապատկերներ

21-07-2024 | 07:49

Նեղոսի ջրերի տակ հայտնաբերվել են ժայռապատկերներ
13-Ամյա Պատանին Ու 1800-Ամյա Մատանին

21-07-2024 | 07:42

13-ամյա պատանին ու 1800-ամյա մատանին
Ժաննա Անդրեասյանը Դիլիջանում Մասնակցել Է Արհեստների Երկրորդ Միջազգային Փառատոնի Բացմանը

20-07-2024 | 23:52

Ժաննա Անդրեասյանը Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը
Փաշինյանը Հրաժարվել Է Ինձ Հետ  Հանդիպել Մեծ Բրիտանիայում. Այսքանից Հետո Ի՞Նչ Խաղաղության Համաձայնագրի Մասին Կարող Է Խոսք Լինել. Ալիև

20-07-2024 | 18:54

Փաշինյանը հրաժարվել է ինձ հետ հանդիպել Մեծ Բրիտանիայում. այսքանից հետո ի՞նչ խաղաղության համաձայնագրի մասին կարող է խոսք լինել. Ալիև
Ռդ-Ն Պետք Է Ներկա Լինի Ուկրաինայի Հարցով Հաջորդ Խաղաղ Գագաթնաժողովին. Շոլց

20-07-2024 | 16:38

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Շոլց
Չենք Կարող Թույլ Տալ, Որ Համաս-Ը Վերադառնա, Իսկ Իսրայելը Շարունակի Գազայի Օկուպացիան. Բլինքեն

20-07-2024 | 15:31

Չենք կարող թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա, իսկ Իսրայելը շարունակի Գազայի օկուպացիան. Բլինքեն
Օտարերկրացին Վերցրել Է Ոստիկաններից Մեկի Ինքնաձիգը Եւ Կրակոցներ Է Արձակել. 2 Ոստիկան Վնասվածքներ Են Ստացել. Նգն Խոսնակ

20-07-2024 | 15:28

Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել. ՆԳՆ խոսնակ
Լարսն Ու Հհ Ավտոճանապարհները Բաց Են

20-07-2024 | 11:04

Լարսն ու ՀՀ ավտոճանապարհները բաց են
Մահացել Է Հայաստանի Երիտասարդական Եւ Մեծահասակների Առաջնությունների Բազմակի Չեմպիոն, Մրցավար 21-Ամյա Ալիսա Ասոյանը

20-07-2024 | 09:24

Մահացել է Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, մրցավար 21-ամյա Ալիսա Ասոյանը
Պաղեստինի Ագն-Ն Կոչ Է Արել Բոլոր Երկրներին Վերանայել Հարաբերությունները Իսրայելի Հետ

20-07-2024 | 09:15

Պաղեստինի ԱԳՆ-ն կոչ է արել բոլոր երկրներին վերանայել հարաբերությունները Իսրայելի հետ

Նմանատիպ լուրեր

Ինչպես տարբերել իսկական եւ կեղծ քաղաքագիտությունը

Լուրեր

Calendar21-07-2024

Իսրայելի բանակը հայտարարել է Եմենից թռչող հրթիռ որսալու մասին

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակութային լուրեր

Calendar21-07-2024

Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր. Ալիև

Տարածաշրջանային լուրեր

Calendar21-07-2024

Իսրայելի և Լիբանանի միջև իրավիճակը կտրուկ սրվել է

Միջազգային լուրեր

Calendar21-07-2024

Նեղոսի ջրերի տակ հայտնաբերվել են ժայռապատկերներ

Լուրեր

Calendar21-07-2024

13-ամյա պատանին ու 1800-ամյա մատանին

Լուրեր

Calendar21-07-2024

Ժաննա Անդրեասյանը Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը

Լուրեր

Calendar20-07-2024