
23-05-2025 | 15:43
Բաքվում երեկ շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների գործով հերթական շինծու դատական նիստը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը և մյուսներն այսօր պատասխանել են պետական մեղադրողների հարցերին:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 24-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
www.hraparak.am