CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ251

Արամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը

Արամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը

Արամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը։  Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Երկուշաբթի, 1 Յուլիս 2024-ի երեկոյեան, Յունաստանի Հայոց Թեմի Երեսփոխանա-կան Ժողովը արտակարգ նիստ գումարեց՝ օրակարգ ունենալով նոր առաջնորդի ընտրութիւն։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պաշտօնական նամակը, ուղղուած ժողովին, ընթերցուելէ ետք, ժոլովին ներկայացուեցաւ Վեհափառ Հայրապերին կողմէ ղրկուած ընտրելիներու ցանկը՝ բաղկացած երեք միաբան հայրերէ։ Ապա կայացաւ առաջնորդի ընտրութիւն եւ ձայներու մեծամասնութեամբ Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդ ընտրուեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմի առաջնորդական փոխանորդ Գերպ. Տ. Սահակ Ծ. Վրդ. Եմիշեան:

Արդարեւ, Երեսփոխանական Ժողովի դիւանը պաշտօնական նամակով մը Նորին Սրբութիւնը տեղեակ պահեց ընտրութեան արդիւնքներուն մասին՝ հայցելով նոր առաջնորդի ընտրութեան վաւերացումը։ Այս առիթով, Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական 1 յուլիս պաշտօնագրով իր հայրական օրհնութիւնը տուաւ ժողովական անդամներուն եւ վաւերացնելով առաջնորդական ընտրութիւնը՝ յաջողութիւն մաղթեց առաջնորդ հայր սուրբին եւ թեմին կողմէ իրագործելի ծրագիրներուն ու աշխատանքներուն։

Գերապատիւ Տէր Սահակ Ծայրագոյն Վարդապետ ծնած է Երեւան, 1983-ին: Աւազանի անունով՝ Ռազմիկ: Նախնական կրթութիւնը ստացած է Լուսառատի միջնակարգ դպրոցին մէջ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանք մուտք գործած է 1997-ին։ Մայիս 2004-ին կը ձեռնադրուի սարկաւագ եւ ութամեայ շրջանը բոլորելով՝ կուսակրօն քահանայ կը կ՚օծուի 14 Մայիս 2006-ին՝ ձեռամբ Գերշ. Տ. Վարուժան Արք. Հերկելեանի։ Վարդապետական գաւազան կրելու իրաւունք կը ստանայ Դեկտեմբեր 2010-ին: 8 Օգոստոս 2012-ին Վեհափառ Հայրապետը իրեն կը շնորհէ վարդապետական լանջախաչ կրելու իրաւունք: 29 Մայիս 2016-ին կը ստանայ ծայրագոյն վարդապետութեան աստիճանները:

Հայր սուրբը, Վեհափառ Հայրապետին տնօրինութեամբ, բարձրագոյն ուսումը ստանալու համար կը մեկնի Միացեալ Նահանգներու Արեւելեան թեմ: Նախքան Ամերիկա մեկնիլը, հայր Սահակ Կաթողիկոսարանէն ներս վարած է հետեւեալ պաշտօնները.– արխիւատան տեսուչի օգնական, երիտասարդական բաժանմունքի վարիչ, Հ.Ե.Հ.Ո.Մ.ի հոգեւոր խորհրդատու, ուսուցիչ Դպրեվանքի ժառանգաւորաց ու ըն-ծայարանական բաժիններուն եւ հոգեւոր հովիւ Թեսաղոնիկէի:

Լիբանանի մէջ հետեւած է անգլերէն լեզուի դասընթացքներու՝ American Language Center-ին մէջ. իսկ Թեսաղոնիկէի մէջ՝ Արիստոստելեան Համալսարանի (Aristotelian University) արդիյունարէն լեզուի։ 2013-ին կը մեկնի Միացեալ Նահանգներ: Համալսարանական ուսման կողքին, հոգեւոր պաշտօններ կը վարէ նոյն թեմէն ներս: Կը նշանակուի հոգեւոր հովիւ Ուսթըրի Ս. Երրորդութիւն եկեղեց¬ւոյ։ 2018-ին Պոսթոնի -Համալսարանէն (Boston College) կը ստանայ Մագիստրոս Աստուածաբանութեան եւ Հովութեան վկայականը (M.A.T.M.)։ 2021-էն ի վեր կը շարունակէ բարձրագոյն ուսումը -Ֆորտհամ (Fordham University) համալսարանէն ներս՝ հետեւելով Փիլիսոփայութեան Դոկ¬տոր ծրագրին (Ph.D. in Administration and Leadership)։ 1 Յուլիս 2024-ին կ՚ընտրուի առաջնորդ Յունաստանի հայոց թեմին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Լրահոս
  • Close
Սերգեյ Լավրովը Մայիսի 21-Ին Կժամանի Հայաստան

19-05-2025 | 12:09

Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան
Մինչ Փաշինյանն Ու Պուտինը Դիտում Էին, Թե Ինչպես Են Ադրբեջանական Զորքախմբերը Երթով Շարժվում Կարմիր Հրապարակում, Ստեփանակերտում Քшնդեցին Մարշալ Բաղրամյանի Հուշարձանը․ Շահվերդյան

18-05-2025 | 15:53

Մինչ Փաշինյանն ու Պուտինը դիտում էին, թե ինչպես են ադրբեջանական զորքախմբերը երթով շարժվում Կարմիր հրապարակում, Ստեփանակերտում քшնդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը․ Շահվերդյան
Փաշինյանի Վարած Քաղաքականության Շնորհիվ, Այժմ Ալիևի Ախորժակը Շատ Ավելի Մեծ Է, Իսկ Թուղթը Դա Չի Կարող Բավարարել․ Ադրբեջանագետ

18-05-2025 | 15:50

Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ Ալիևի ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․ ադրբեջանագետ
«Զանգեզուրի Միջանցք» Ծրագիրը Նախատեսվում Է Իրականացնել Առաջիկա 3-4 Տարվա Ընթացքում. Թուրքիայի Տրանսպորտի Եւ Ենթակառուցվածքների Նախարար

18-05-2025 | 15:49

«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
Պուտին. Ռուսաստանն Ունի Ուժեր Եւ Միջոցներ՝ Ուկրաինայում Հատուկ Գործողությունը Տրամաբանական Ավարտին Հասցնելու Համար

18-05-2025 | 13:47

Պուտին. Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար
Հռոմի Պապ Լևոն Xiv-Ը Ժամանել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի Հրապարակ՝ Իր Պաշտոնակալությանը

18-05-2025 | 13:45

Հռոմի Պապ Լևոն XIV-ը ժամանել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ իր պաշտոնակալությանը
Ադրբեջանը Հայտնել Է «Ազատագրված Տարածքներում» Իրանի Հետ Համատեղ Զորավարժությունների Մասին

18-05-2025 | 13:44

Ադրբեջանը հայտնել է «ազատագրված տարածքներում» Իրանի հետ համատեղ զորավարժությունների մասին
Հհ Դեսպանն Ու Վրաստանի Պետական Անվտանգության Ծառայության Ղեկավարը Հանդիպել Են

17-05-2025 | 17:32

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել են
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղիկներ Է Դրել Մինսկում Հաղթանակի Հուշարձանին

17-05-2025 | 17:30

Ամենայն հայոց կաթողիկոսը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին
Արաղչին Ընդգծել Է Իրանի Հստակ Դիրքորոշումը Հհ Տարածքային Ամբողջականությանն Ու Ինքնիշխանության Անձեռնմխելիությանը

17-05-2025 | 17:29

Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը
Բելառուսում Պատմել Են Երկրում Առաջին Հայկական Եկեղեցու Մասին Եւ Ընդգծել Կաթողիկոսի Այցի Կարևորությունը

17-05-2025 | 17:28

Բելառուսում պատմել են երկրում առաջին հայկական եկեղեցու մասին և ընդգծել Կաթողիկոսի այցի կարևորությունը
Կրեմլը Խոստացել Է Տեղեկացնել, Երբ Պուտինը Եւ Թրամփը Որոշեն Հեռախոսազրույց Ունենալ

17-05-2025 | 14:43

Կրեմլը խոստացել է տեղեկացնել, երբ Պուտինը և Թրամփը որոշեն հեռախոսազրույց ունենալ
Քրիստոնյա Հայերը Ապօրինի  Պահվում Են Բաքվում.

17-05-2025 | 14:38

Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում.
Եմ-Ն Սպասում Է Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղության Պայմանագրի Շուտափույթ Ստորագրմանը. Կայա Կալաս

16-05-2025 | 14:31

ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս
«Թանգարանների Ապագան՝ Արագ Փոփոխվող Համայնքներում» Խորագրի Ներքո Կանցկացվեն Միջոցառումներ՝ Տարբեր Թանգարաններում

16-05-2025 | 13:56

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ՝ տարբեր թանգարաններում

Նմանատիպ լուրեր