
16-06-2025 | 15:15
Հունիսի 6-ը աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հայկական առաջին բալետի, առաջին սիմֆոնիայի հեղինակ, հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։
Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի ծննդյան 122-ամյա հոբելյանի առիթով կազմակերպել է միջոցառումներ. նախ՝ տուն-թանգարանից այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանին, նաև Ա. Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի գալա համերգ։
www.hraparak.am