08-10-2024 | 16:51
Վերականգնվել է Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամուրջը, ինչը հնարավորություն է ընձեռում կրկին այցելել հայաստանցիների և օտարերկրյա հյուրերի շրջանում սիրելի զբոսաշրջային վայր դարձած Արամյանցի դղյակ։
Արամյանցի դղյակը Հայաստանում պահպանված պատմական երկու դղյակներից մեկն է։ Կառուցվել է 19-րդ դարավերջին՝ հայ մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կողմից։ Դղյակում է մշակվել և գրվել հայոց պատմության ամենանշանակալի փաստաթղթերից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այստեղ է գտնվել Հայաստանում առաջին մեծ թենիսի կորտը։
Գտնվելով Արամյանցի կալվածքում՝ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ դղյակի չափազանց հետաքրքիր պատմությանը, զբոսնել դրա տարածքում՝ առողջարար կիպարիսների ստվերի ներքո՝ վայելելով կալվածքի տարածքից բացվող անմոռանալի տեսարանը։
Լոռվա գեղատեսիլ բնության գրկում իրենց հանգիստը անցկացնել ցանկացողների համար դղյակի տարածքում գործում է նաև հյուրատուն։