CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ77

Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին:

Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացմանը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությանը համահունչ:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Նախարարն ընդգծել է, որ այն հիմնված է այն հիմնական սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ և վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը:

Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը»:

  • Լրահոս
  • Close
Մարիա Ալեքսանյանը՝ Ձիասպորտի Մոսկվայի Առաջնության Հաղթող

26-02-2024 | 17:08

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող
Պուտինի Եւ Էրդողանի Հանդիպումը Կկայանա Միայն Ռդ-Ում Նախագահական Ընտրություններից Հետո․ Պեսկով

26-02-2024 | 16:00

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սկսել Է Պայքարը «Chess Ladies Graz 2024»-Ում

26-02-2024 | 15:21

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում
Լեհ Ֆերմերներն Արգելափակել Են Բեռնատարների Երթևեկությունը Գերմանիայի Հետ Սահմանին

26-02-2024 | 15:17

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին
Պաղեստինի Վարչապետը Նախագահ Աբբասին Է Ներկայացրել Կառավարության Հրաժարականը

26-02-2024 | 14:52

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը
Մահվան Հովտի Անոմալ Լիճը Դեռ Չի Ցամաքել. Գիտնականները Ցնցված Են

26-02-2024 | 11:22

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են
Երկիրը Ծածկվել Է «Կատաղի» Մագնիսական Փոթորիկով. Ինչպես Դա Կազդի Մոլորակի Վրա

26-02-2024 | 11:09

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա
Բեռլինի Կինոփառատոնի Հաղթողները

26-02-2024 | 10:55

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները
Անգլիայում 2000 Տարվա Վաղեմության Գտածոն Բացահայտել Է Նախկինում Անհայտ Հռոմեական Բնակավայրը

26-02-2024 | 09:52

Անգլիայում 2000 տարվա վաղեմության գտածոն բացահայտել է նախկինում անհայտ հռոմեական բնակավայրը
Google-Ի Համահիմնադրին Դատի Են Տվել Խաղաղ Օվկիանոսում Ինքնաթիռի Կործանման Համար

26-02-2024 | 09:40

Google-ի համահիմնադրին դատի են տվել Խաղաղ օվկիանոսում ինքնաթիռի կործանման համար
Լճի Հատակին Հայտնաբերել Են 1982 Թ․ Ուղևորներով Անհետացած Ավտոմեքենան

26-02-2024 | 09:34

Լճի հատակին հայտնաբերել են 1982 թ․ ուղևորներով անհետացած ավտոմեքենան
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Հայտնաբերվել Է Պոլ Սեզանի Անհայտ Կտավը

25-02-2024 | 12:21

Հայտնաբերվել է Պոլ Սեզանի անհայտ կտավը
Հիրոսիմայի Ռմբակոծության Ժամանակ Հալված Ժամացույցն Աճուրդում Վաճառվել Է Ավելի Քան 31 Հազար Դոլարով

25-02-2024 | 10:28

Հիրոսիմայի ռմբակոծության ժամանակ հալված ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 31 հազար դոլարով
Ինչպես Են Կետերը Երգում Առանց Խեղդվելու

25-02-2024 | 10:23

Ինչպես են կետերը երգում առանց խեղդվելու

Նմանատիպ լուրեր

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

Լուրեր

Calendar26-02-2024

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

Լուրեր

Calendar26-02-2024

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա

Լուրեր

Calendar26-02-2024

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները

Մշակութային լուրեր

Calendar26-02-2024