CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ24

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ վարչապետի արտաքին քաղաքական և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ վարչապետի արտաքին քաղաքական և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։

Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ այցի շրջանակներում ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը, ինչպես նաև Լոնդոնի սրտում նոր և առավել ներկայանալի ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը վկայում են երկկողմ հավակնոտ օրակարգն ընդլայնելու և առկա ներուժն առավելագույնս իրացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով և ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարների շուրջ՝ ի շահ թե՛ երկկողմ օրակարգի հարստացման, թե՛ տարածաշրջանում տևական կայունության հաստատման։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես խաղաղության հաստատման և կայուն տնտեսական զարգացման երաշխիք։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին՝ կարևորվել է վերջիններիս կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ քայլերի իրականացումը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ:

  • Լրահոս
  • Close
Նատօ-Ն Ողջունում Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Համատեղ Հայտարարությունն Ու Վճռականորեն Աջակցում Է Նրանց Միջև Հարաբերությունների Կարգավորմանը. Կոլոմինա

08-12-2023 | 16:45

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա
Ողջունում Ենք Հայաստանի Եւ Ադրբեջանի Պայմանավորվածությունը. Ռդ Ագն

08-12-2023 | 16:44

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան Վնասում Է Հայաստանին. Էրդողան

08-12-2023 | 16:43

Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան
Առաջիկայում Կտեսնենք Այս Քայլերի Շարունակությունը

08-12-2023 | 11:59

Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը
Բորելը Ողջունել Է Հայաստանի Ու Ադրբեջանի Համատեղ Քայլը

08-12-2023 | 11:25

Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ քայլը
Արմեն Գրիգորյանը Լոնդոնում Է

08-12-2023 | 11:16

Արմեն Գրիգորյանը Լոնդոնում է
Պետդեպը Ողջունում Է 34 Ձերբակալվածների Ազատ Արձակումը. Միլլեր

08-12-2023 | 11:07

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր
Ադրբեջանն Ազատ Է Արձակում 32 Հայ Զինծառայողի, Հայաստանը՝ 2 Ադրբեջանցի Զինծառայողի․ Երկու Երկրները Համատեղ Հայտարարություն Են Տարածել

07-12-2023 | 23:30

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի․ երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել
Մոսկվայում Կայացել Են Պուտին-Ռաիսի Բանակցությունները․ Կողմերը Գնահատել Են Ռուս-Իրանակական Հարաբերությունները

07-12-2023 | 20:53

Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները․ կողմերը գնահատել են ռուս-իրանակական հարաբերությունները
Հայաստանի Եւ Ադրբեջանի Արտգործնախարարները Կմասնակցեն Բրյուսելյան Գագաթնաժողովին

07-12-2023 | 20:07

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
Ադրբեջանի Ընդդիմությունը Վրդովված Է՝ Ալիևը Կեղծելու Է Ընտրությունները

07-12-2023 | 18:19

Ադրբեջանի ընդդիմությունը վրդովված է՝ Ալիևը կեղծելու է ընտրությունները
Ռաիսին Մոսկվայում Է

07-12-2023 | 18:18

Ռաիսին Մոսկվայում է
Լոնդոնը Ագն Է Կանչել Ռուսաստանի Դեսպանին

07-12-2023 | 18:17

Լոնդոնը ԱԳՆ է կանչել Ռուսաստանի դեսպանին
Փետրվարի 7-Ին Ալիևին Նորից Են Ընտրելու Ադրբեջանի Նախագահ

07-12-2023 | 14:44

Փետրվարի 7-ին Ալիևին նորից են ընտրելու Ադրբեջանի նախագահ
Ռուսական Ալիքների Փակման Հարց Չի Քննարկվում, Ամեն Ինչ Կախված Է Կոնսուլտացիաներից

07-12-2023 | 13:35

Ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից

Նմանատիպ լուրեր

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն ու վճռականորեն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-12-2023

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ՌԴ ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-12-2023

Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ քայլը

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Արմեն Գրիգորյանը Լոնդոնում է

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023

Պետդեպը ողջունում է 34 ձերբակալվածների ազատ արձակումը. Միլլեր

Պաշտոնական լուրեր

Calendar08-12-2023