07-12-2025 | 17:24
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Մոսկվայում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։