CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ370

Արդյո՞ք հայ գերիների համար հյուպատոսական հասանելիություն կապահովվի. ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ–ների պատասխանները

Արդյո՞ք հայ գերիների համար հյուպատոսական հասանելիություն կապահովվի. ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ–ների պատասխանները

Շվեյցարիայի Համադաշնության Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը պատասխանել է հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպությունների՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին նամակն ստորագրած ՀԿ-ների ներկայացուցիչները:

Մարտի 4-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն փոխանցված նամակում ՀԿ-ները Շվեյցարիայի Համադաշնության նախագահին և կառավարությանը կոչ էին անում ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում. «Կոչ ենք անում Ձեզ և Ձեր հարգարժան կառավարությանը ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում և ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար»:

ՀԿ-ներին ուղղված պատասխան նամակում Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից նշել են, որ Շվեյցարիան բազմիցս կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջազգային իրավունքի համաձայն ապահովելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը:  «Ինչ վերաբերում է հյուպատոսական աջակցությանը, ինչպես նախատեսված է Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, նման ծառայություններ կարող են տրամադրվել միայն շահագրգիռ պետությունների կողմից ներկայացված խնդրանքի դեպքում: Մենք հետևում ենք իրավիճակին Երևանի և Բաքվի մեր դեսպանատների միջոցով: Շվեյցարիան խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին՝ ավարտին հասցնել տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղված բանակցությունները և պատրաստ է աջակցել նրանց ջանքերին իր հնարավորություններով, եթե ներգրավված երկու կողմերը դիմեն»:

Նույն ՀԿ-ները դիմել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն  Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով:

NEWS.am-ը  հարցում էր ուղարկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին` հետաքրքրվելով, թե արդյոք նման մեխանիզմ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են: ԱԳՆ-ից մեզ ուղարկված պատասխանում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների խնդրի հասցեագրումը շարունակում է գտնվել ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար բարձրացվելով միջազգային գործընկերների հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»:

Պատասխանում թվարկվում են նաև, թե որ հանդիպումներում ու միջազգային հարթակներում է խնդիրը բարձրացվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր հարցին, ապա ԱԳՆ-ի պատասխանում նշվում է հետևյալը. «Միաժամանակ, «երրորդ երկրների միջոցով հյուպատոսական հասանելիության ապահովման մեծանիզմի կիրառման վերաբերյալ» հարցման առնչությամբ հայտնում ենք, որ հաշվի առնելով հարցի խորհրդապահական բնույթը, ՀՀ ԱԳՆ-ն չի կարող ամբողջական ծավալով տեղեկատվություն տրամադրել խնդրի հասցեագրման ուղղությամբ կատարված և կատարվելիք քայլերի վերաբերյալ»։

www.news.am

  • Լրահոս
  • Close
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հայաստանը Մոտենում Է 2026-Ին Ոչ Թե Որպես Ընտրություններին Պատրաստվող Ժողովրդավարություն, Այլ Որպես Փրկություն Որոնող Վիրավոր Ազգ․ Օսկանյան

13-12-2025 | 16:36

Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ․ Օսկանյան
Միքայել Սրբազանը Բժշկական Կենտրոն Կտեղափոխվի Դեկտեմբերի 15-Ին, Բայց Դեռ Հայտնի Չէ՝ Որ Օրը Կվիրահատվի

13-12-2025 | 16:34

Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Երկու Ամսով Երկարաձգել Է Մկրտիչ Սրբազանի Կալանքի Ժամկետը

13-12-2025 | 16:33

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու ամսով երկարաձգել է Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը
Վահագն Խաչատուրյանը Զրուցել Է Մի Շարք Երկրների Նախագահների Հետ

13-12-2025 | 14:45

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ
Արևմուտքը Դեռ Շատ Է Խոսելու Նիկոլական Ռեժիմի Կողմից Հհ-Ում Մարդու Իրավունքների Եւ Ժողովրդավարական Արժեքների Ոտնահարման Մասին՝ Հատկապես Ռեժիմի Տապալումից Հետո․ Նարեկ Սամսոնյան

13-12-2025 | 14:43

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան
Կինոյի Չինական Ազգային Թանգարանը Պեկինում Ներկայացնում Է Երկրի Կինեմատոգրաֆի 100-Ամյա Զարգացման Պատմությունը

12-12-2025 | 15:50

Կինոյի չինական ազգային թանգարանը Պեկինում ներկայացնում է երկրի կինեմատոգրաֆի 100-ամյա զարգացման պատմությունը
Կինոռեժիսոր, Պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի Հետ Քննարկվել Են Մշակութային Մի Շարք Նախագծեր

12-12-2025 | 15:47

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Իրաքի Նախագահի Հետ

12-12-2025 | 15:44

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ
Հհ Քաղաքական Ուժերի Վարկանիշը՝ Ըստ Սոցհարցման Արդյունքների

12-12-2025 | 15:37

ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը՝ ըստ սոցհարցման արդյունքների
Իմ Կերպարը Ապաքաղաքական Է, Ես Զբաղվում Եմ Ազգանվեր Գործով․ Նազիկ Ավդալյանը՝ Եկեղեցու Շուրջ Ստեղծված Իրավիճակի, Փաշինյանի Հետ Հանդիպման Մասին

12-12-2025 | 14:45

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին
Կարապետյանը Հետախուզվում Է Ադրբեջանի Իշխանությունների Իրավասու Մարմինների Կողմից, Նա 177 Օր Բանտում Է Հայաստանում. Արամ Վարդևանյան

12-12-2025 | 13:28

Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան
Ոչ Մի Շարքային Ադրբեջանցի Հհ Չի Գալու, Գալու Են Հատուկ Պատրաստված Խմբեր՝ Հստակ Զավթnղական Ծրագրերով. Ադրբեջանագետ

12-12-2025 | 13:27

Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթnղական ծրագրերով. ադրբեջանագետ
Ադրբեջանի Եւ Հայաստանի Խաղաղության Հռչակագրի Համատեղ Ստորագրումը Պատմական Նշանակություն Ունի. Տոկաև

12-12-2025 | 13:24

Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև
Կգմս Նախարարության Ներկայացուցիչներն Այցելել Են Տավուշի Վերականգնվող Հուշարձանների Տարածք

11-12-2025 | 18:44

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

Նմանատիպ լուրեր