CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ211

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

«Տեղեկացա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի՝ մեզ կալանավորելու և AntiFake.am կայքի աշխատանքային գույքն առգրավելու մասին արված առաջին աստիճանի ահազանգի մասին, որը հնարավոր է դարձել Հայաստանի ժուռնալիստների միության գործուն ջանքերով և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի փաստահեն զեկույցին հղում անելով։ Նախ, ցանկանում եմ արձանագրել, որ մեր օրերում ԵԽ-ից նմանատիպ արձագանք ստանալն արդեն իսկ կարելի է «հերոսություն» համարել։ Այս համատքստում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել և՛ ՀԺՄ-ին, և՛ ՔԻՀԿ-ին, և՛ մեր թիմին արևմտյան կառույցների դռներն անդադար թակելու և մեր հանդեպ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասշտաբները տեղ հասցնելու համար։

Այս արձագանքը փաստում է, որ անգամ ռեժիմի քաղաքական հովանավորները ճիշտ աշխատանքի դեպքում չեն կարող աչք փակել տեղի ունեցող հալածանքների վրա։ Սրանով եվրոպացիները նաև հնարավորություն են ստանում ռեժիմի հեռացումից հետո «face saving» անելու և ասելու, որ իրենք արձագանքել են և բնավ կապ չունեն նիկոլական իրավապահ համակարգի այլանդակությունների հետ։ ԵԽ-ի այս արձագանքը վստահաբար նաև տհաճ անակնկալ է ռեժիմի համար, որն ալեն սիմոնյանի անառողջ ամբիցիաներին տուրք տալով ոչնչի համար կալանավորել է ինձ ու Վազգենին։

Ինչպես ասել եմ նախկինում, հիմա էլ պնդում եմ, որ այս այլանդակության բոլոր անմիջական մասնակիցները չեն խուսափելու պատասխանատվությունից ոչ հեռավոր ապագայում, ինչում, հուսով եմ, իրենք էլ ավելի պետք է համոզվեն ԵԽ-ի սույն արձագանքը տեսնելով։ Ամենավերջում ռեժիմը երկրում տեղի ունեցող քաղաքական հալածանքների ողջ իրավական պատասխանատվությունը թողնելու է այն իրականացնող ամենաստորին օղակների վրա։

Եվս մեկ անգամ ընդգծելով ԵԽ արձագանքի կարևորությունը, ցանկանում եմ խոսքս ուղղել բոլոր մեր այն գործընկերներին, որոնք երբեմն հեգնում, երբեմն հանդիմանում են ինձ և իմ պես մտածողներին նմանատիպ իրավիճակներում արևմտյան կառույցներին դիմումներ, ուղերձներ կամ պահանջներ ներկայացնելու համար.

Հարգելի՛ գործընկերներ, մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները համոզմունքներ են, իսկ արևմտյան կառույցները՝ դրանք խթանելու և դրանց դեմ արվող ոտնձգությունները կանխելու պարտավորություն ստանձնած ինստիտուտներ։ Եվ, եթե անգամ վերջիններս ինչ-ինչ շահերից ելնելով աչք են փակում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման դեպքերի վրա, այդ արժեհամակարգն ու համոզմունքները կրողները չպետք է հիասթափվեն և դադարեցնեն պահանջները։ Ես այդ արժեհամակարգի հավատավոր հետևորդն եմ և, եթե անգամ վստահ լինեմ, որ որևէ արձագանքի չեմ արժանանալու, միևնույնն է, գոնե միայն պատմության համար անդադար խոսելու և պահանջելու եմ այդ կառույցներից իրենց պարտականությունների կատարումը։

Այնպես որ, Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին թեկուզ և հատկապես ռեժիմի տապալումից հետո։

Երիցս շնորհակալ եմ ԵԽ արձագանքն իրական դարձնելու մեջ ներգրավված անձանց և կառույցներին։ Լավ եղեք, մինչ հանդիպում»,- նշված է հոդվածում։

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան

Նմանատիպ լուրեր