14-10-2024 | 14:26
Մոսկվան գիտի, որ Արևմուտքն արդեն որոշում է կայացրել խորը հարվածներ հասցնել Ռուսաստանին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ թեմայով արդեն շատ հստակ է արտահայտվել։
Ռյաբկովը ընդգծել է, որ էսկալացիայի վտանգի մասին Ռուսաստանի ազդանշանները՝ ուղղված արև մտյան երկրներին, անարդյունք են, ուստի անհրաժեշտ կլինի փոխել այդ ազդանշանների բնույթը։