08-10-2024 | 16:51
Արգենտինայի ներքին գործերի նախարար Գիլերմո Ֆրանկոսը կդառնա նոր վարչապետ՝ փոխարինելով հրաժարական տված Նիկոլա Պոսեին։ Այս մասին հայտնում է երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Նախագահի գրասենյակը հայտնում է, որ Նիկոլա Պոսեն հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ Կառավարության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Գիլերմո Ֆրանկոսը»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ տեքստի՝ ՆԳՆ-ն կկորցնի նախարարության կարգավիճակը և կդառնա քարտուղարություն՝ Ֆրանկոսի ղեկավարությամբ։
Կառավարության վերադասավորումները տեղի են ունենում նախագահ Խավիեր Մայլիի վարչակազմի դժվարությունների ֆոնին խորհրդարանի հետ փոխգործակցության հարցում: Նախագահը, որը պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, մինչ այժմ չի կարողացել Կոնգրեսի միջոցով անցկացնել իր ծրագրած բարեփոխումների փաթեթը։