CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ81

Առաջարկ, հորդոր, պահանջ. Ստեղծել Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն

Առաջարկ, հորդոր, պահանջ. Ստեղծել Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն

Պետք է մերժելով մերժել անկումային այն բոլոր խոսքերը, թե Արցախը հանձնեցինք, Արցախ այլեւս չկա, Արցախյան հարց այլեւս չկա։ Արցախը չի հանձնվել, այլ՝ տրվել, մատուցվել, խլվել է ներքին թշնամիների, արտաքին խաղամոլների, միակ դաշնակցի, շա՜տ մարդասեր բարեկամների եւ առաջին հերթին՝ հակահայ բորենիների ոհմակի կողմից։

Ընդդեմ այդ բոլորի եւ ի հեճույս երեւելի եւ աներեւույթ դավաճանների պետք է անհապաղ ձեռնարկել Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության կազմությունը։ Պետական, կրկնում եմ՝ պետակա՛ն մի մարմին՝ կազմված վերջին կառավարության դեռեւս պաշտոնից չհրաժարված անդամներից, Ազգային ժողովի նախագահությունից, նախկին կառավարությունների հեղինակավոր անդամներից։

Ճիշտ է, Արցախ պետությունը ճանաչված չի եղել որեւէ պետության, նույնիսկ, ի՜նչ հեգնանք, Հայաստանի Հանրապետության կողմից, սակայն ընկալվել է իբրեւ չճանաչված հանրապետություն, որն ունեցել է պետական օրինական՝ ընտրովի իշխանություններ, մարմիններ, սահմանադրություն, խորհրդանշաններ եւ, անգամ, դիվանագիտական ներկայացուցիչներ՝ ՀՀ դեսպանություններին կից։ Ավելին՝ եղել է ժամանակ, երբ Արցախը պաշտոնապես մաս է կազմել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում՝ թեկուզ որպես համայնքանին ներկայացուցչություն։

Մասնագետները լավ գիտեն, թե աշխարհում չճանաչված քանի պետական միավորումներ են գործում այս պահին։ Անձամբ հանդիպել եմ դրանցից մեկին՝ հակասադդամյան վտարանդի կառավարության ներակայացուցչիներին՝ միջազգային ֆորումենրից մեկի ընթացքում։ Հայ իրականության մեջ նույնպես եղել է նման իրավիճակ, երբ Հայաստանի առաջին հանրապետության ներկայացուցիչներ, անշուշտ գեոպոլիտիկ այլ իրավիճակում, ի դեմս Դաշնակցության, Մ. Նահանգներում մաս է կազմել «Գերյալ ազգերի եւ կառավարությունների» կազմակերպության եւ որպես այդպիսին առնվազն մինչեւ 1972 թ.ը մասնակցել է պաշտոնական ընդունելություների եւ ֆինանսական օժանդակություն է ստացել ամերիկյան կառավարությունից…

Անշուշտ բոլորովին տարբեր են ներկա պայմանները, սակայն այժմ, ելնելով ժամանակակից հրատապ պահանջներից՝ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության կազմությունը առաջնահերթ խնդիր է հետեւյալ առումներով.

Ա) Արցախի սուվերենությունը, գոնե որպես գաղափար, պետք է միշտ կենդանի պահել, եւ դա կարող է անել միայն վտարանդի կառավարությունը։

Բ) Հայրենի երկիր վերադարձի ձգտումը անհրաժեշտ է միշտ արծարծ պահել արցախահայության մոտ, անկախ նրա՝ Հայաստան եւ այլուր գտնվելու փաստից։

Գ) Հայաստան ապաստանած արցախցիները պետք է ունենան քաղաքացիական առանձնահատուկ կարգավիճակ, որի մանրամասոնւթյունները պետք է ճշտվեն ՀՀ գործող եւ ԱՀ վտարանդի կառավարությունների կողմից։

Դ) Բռնագաղթեցված արցախցիների այլեւայլ կարիքները հոգալու, կեցության, սննդի, առողջապահական, կրթական, իրավաբանական եւ այլ պետքերը հայթայթելու գործում նույն այդ պետական մարմինը պետք է լինի ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ բանակցող կողմ։

Ե) Վտարանդի նույն կառավարության առաջին պարտականություններից մեկը պիտի լինի ցուցակագրել, հաշվարկել պետական, համայնքային ու մասնավոր եւ այլ կալվածքների եւ ունեցվածքների կորուստները, որ զավթվել են արցախահայությունից, պետությունից։

Վստահ եմ, արցախահայության ինքնակազմակերպմանը կոչված նման մարմնի ծնունդը սրերով ու սվիններով է դիմավորվելու իշխող ուժի կողմից՝ գլխավորությամբ նրա լիդերի, որի պատասխանատվությունը, ավելորդ անգամ կրկնենք, հսկայական է Արցախ աշխարհի հանձնման գործում, որի քննությունը եւ հաշվեհարդարը, հուսանք, չի ուշանա։

Ցնոր տնօրինություն Արցախը պետք է գոյատեւի որպես պետականություն՝ թեկուզ վտարանդի կարգավիճակում։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ»

  • Լրահոս
  • Close
Անհրաժեշտ Է Միջազգային Երաշխիքների Ներքո Կյանքի Կոչել Լղ-Ից Տեղահանվածների Վերադարձի Իրավունքը. Հունաստանում Հհ Դեսպան

28-11-2023 | 20:22

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան
Օ’Բրայենը Գովել Է Փաշինյանին

28-11-2023 | 18:11

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին
Հայտնի Է, Թե Ինչու Են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամն Դեսպանները Կանչվել Ադրբեջանի Ագն

28-11-2023 | 18:10

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ
Խավիեր Միլեյը Պատրաստվում Է Հուդայականություն Ընդունել

28-11-2023 | 17:12

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել
Պատրաստ Ենք Անկլավները Վերադարձնել Ադրբեջանին

28-11-2023 | 16:21

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին
«Բարի Լույս» Հաղորդման Անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի Ցուցադրությանը (Տեսանյութ)

28-11-2023 | 15:14

«Բարի լույս» հաղորդման անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի ցուցադրությանը (տեսանյութ)
Новая Ставка Пашиняна

28-11-2023 | 14:12

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА
Կխմկ-Ն Այցելել Է Ադրբեջանում Ապօրինի Պահվող Հայերին

28-11-2023 | 13:00

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Ալիևը Թույլ Է Տվել, Որ Ջեյմս Օ՛Բրայենը Դեկտեմբերին Այցելի Ադրբեջան

28-11-2023 | 11:58

Ալիևը թույլ է տվել, որ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
Ռաիսին Ու Էրդողանն Այսօր Կհանդիպեն

28-11-2023 | 11:44

Ռաիսին ու Էրդողանն այսօր կհանդիպեն
Մայր Աթոռի «Վաչե Եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի Տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հանձնեց Պատմական Գիտությունների Թեկնածուի Կոչման Վկայագիրը

28-11-2023 | 11:23

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Բլինքենը Զանգել Է Փաշինյանին Ու Ալիևին

28-11-2023 | 10:46

Բլինքենը զանգել է Փաշինյանին ու Ալիևին
Հաջորդ Հանդիպումը՝ Վրաստանում

27-11-2023 | 22:16

Հաջորդ հանդիպումը՝ Վրաստանում
Թուրքական Համաժամանակյա Դասեր՝ Հայաստանին

27-11-2023 | 20:12

Թուրքական համաժամանակյա դասեր՝ Հայաստանին
Գազայում Հրադադարը Կերկարացվի

27-11-2023 | 19:51

Գազայում հրադադարը կերկարացվի

Նմանատիպ լուրեր

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

Պաշտոնական լուրեր

Calendar28-11-2023

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023