CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ79

Առաջարկվումէ նախագիծ բանակից խուսափողների համար

Առաջարկվումէ  նախագիծ բանակից խուսափողների համար

Բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է ավելի քան 10 հազար քաղաքացի. ԱԺ-ն քննարկում է Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագիծը

Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: Մասնավորապես.

 Նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով.

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն դրամ.

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն դրամ.

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն դրամ:

Բացի դրանից՝ գործող իրավակարգավորումների համաձայն, ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խումբի ՀՀ քաղաքացիների միջև՝ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:

Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաև 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում՝ նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ և ազատվել զինվորական ծառայությունից:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 5000-ը 27 տարին լրացած են և ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել:

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները՝

1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք.

2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո  կհաշվառվեն պահեստազորում.

3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետբյուջե.

4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները.

5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների,  պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային  ծանրաբեռնվածությունը.

6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում  կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր.

7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք.

8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի և Հայաստանի միջև առկա բազմաբնույթ կապերը և այլն:

Նախագծով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասից հետո առաջարկվող մյուս՝ 1.2-րդ լրացումով կարգավորումը հնարավորություն է տալիս շտկելու մի կողմից՝ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց և մյուս կողմից՝ 27 տարեկանից հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց միջև առկա անհավասարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնելու  2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտավորություն չունեն:

  • Լրահոս
  • Close
Մարիա Ալեքսանյանը՝ Ձիասպորտի Մոսկվայի Առաջնության Հաղթող

26-02-2024 | 17:08

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող
Պուտինի Եւ Էրդողանի Հանդիպումը Կկայանա Միայն Ռդ-Ում Նախագահական Ընտրություններից Հետո․ Պեսկով

26-02-2024 | 16:00

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սկսել Է Պայքարը «Chess Ladies Graz 2024»-Ում

26-02-2024 | 15:21

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում
Լեհ Ֆերմերներն Արգելափակել Են Բեռնատարների Երթևեկությունը Գերմանիայի Հետ Սահմանին

26-02-2024 | 15:17

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին
Պաղեստինի Վարչապետը Նախագահ Աբբասին Է Ներկայացրել Կառավարության Հրաժարականը

26-02-2024 | 14:52

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը
Մահվան Հովտի Անոմալ Լիճը Դեռ Չի Ցամաքել. Գիտնականները Ցնցված Են

26-02-2024 | 11:22

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են
Երկիրը Ծածկվել Է «Կատաղի» Մագնիսական Փոթորիկով. Ինչպես Դա Կազդի Մոլորակի Վրա

26-02-2024 | 11:09

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա
Բեռլինի Կինոփառատոնի Հաղթողները

26-02-2024 | 10:55

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները
Անգլիայում 2000 Տարվա Վաղեմության Գտածոն Բացահայտել Է Նախկինում Անհայտ Հռոմեական Բնակավայրը

26-02-2024 | 09:52

Անգլիայում 2000 տարվա վաղեմության գտածոն բացահայտել է նախկինում անհայտ հռոմեական բնակավայրը
Google-Ի Համահիմնադրին Դատի Են Տվել Խաղաղ Օվկիանոսում Ինքնաթիռի Կործանման Համար

26-02-2024 | 09:40

Google-ի համահիմնադրին դատի են տվել Խաղաղ օվկիանոսում ինքնաթիռի կործանման համար
Լճի Հատակին Հայտնաբերել Են 1982 Թ․ Ուղևորներով Անհետացած Ավտոմեքենան

26-02-2024 | 09:34

Լճի հատակին հայտնաբերել են 1982 թ․ ուղևորներով անհետացած ավտոմեքենան
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Հայտնաբերվել Է Պոլ Սեզանի Անհայտ Կտավը

25-02-2024 | 12:21

Հայտնաբերվել է Պոլ Սեզանի անհայտ կտավը
Հիրոսիմայի Ռմբակոծության Ժամանակ Հալված Ժամացույցն Աճուրդում Վաճառվել Է Ավելի Քան 31 Հազար Դոլարով

25-02-2024 | 10:28

Հիրոսիմայի ռմբակոծության ժամանակ հալված ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 31 հազար դոլարով
Ինչպես Են Կետերը Երգում Առանց Խեղդվելու

25-02-2024 | 10:23

Ինչպես են կետերը երգում առանց խեղդվելու

Նմանատիպ լուրեր

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

Լուրեր

Calendar26-02-2024

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

Լուրեր

Calendar26-02-2024

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա

Լուրեր

Calendar26-02-2024

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները

Մշակութային լուրեր

Calendar26-02-2024