15-01-2026 | 19:23
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործի է անցել ու բոլոր «անցանկալի» ղեկավարներին ազատում է աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Պետրոսյանն ազատել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի երեք տեղակալների, նաև 4 խորհրդականների, որոնց թվում են եղել ՀԷՑ-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի ընկերներից: Նշենք, որ Պետրոսյանն արդեն ազատել է ՀԷՑ-ի 4 մարզային մասնաճյուղերի տնօրենների ու նշանակումներ է պատրաստվում անել:
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է նաև Լիլիա Շուշանյանին, որը 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կադրային ջարդը շարունակվելու է»։
www.aysor.am