17-01-2026 | 13:05
2025 թվականի մարտին հայտարարել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, և եթե ժողովուրդը համաձայն չէ, կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը՝ այսինքն դուք սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ: Այս մասին իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիներին, մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ նրանց վերադարձի պատկերացումները իրատեսական չեմ համարում»,-հայտարարեց Փաշինյանը։
www.tert.am