CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ275

Առայժմ ամեն ինչ մարսում են

Առայժմ ամեն ինչ մարսում են

Իշխանության ներկայացուցիչների եւ քարոզիչների ելույթներից ու գրառումներից կարելի  է հստակորեն եզրակացնել, թե ո՛ր իրադարձություններն են նրանք վտանգավոր համարում, իսկ որոնք նրանց առանձնապես չեն հուզում:

Երբ անցած տարվա սեպտեմբերին Արցախի վերջնական հայաթափման պատճառով մարդիկ փողոցում իրենց տագնապն ու ցասումն էին արտահայտում, մի քանի տասնյակ քարոզիչներ «արձանագրում էին», որ փողոց է դուրս եկել «ռուսական ագենտուրան», եւ Կրեմլը նպատակ ունի այստեղ հեղաշրջում իրականացնել:

Հիմա դրա մասին էլի ժամանակ առ ժամանակ խոսում են տեղեկատվական ճակատի առանձին մարտիկներ, բայց այն իրողությունը, երբ ամեն օր 100 տեղ նույն տեքստն էր հայտնվում (ինչպես առաջ էին ասում՝ «под копирку»), նման բան հիմա չկա: Հետեւաբար, Ռուսաստանից սպասվող առասպելական «հեղաշրջման» վտանգը, պետք է ենթադրել, այս պահին չկա:

Ինչը նշանակում է, որ Փաշինյանն ամբողջությամբ մարսել է Արցախի կորուստը: Երբ այս տարվա մայիսի կեսերին Բագրատ սրբազանը բազմահազարանոց հանրահավաքներ էր անում, Փաշինյանը սպառնում էր նրան գցել բեռնախցիկը եւ բերման ենթարկել: Իսկ քարոզչական բրիգադները սկսեցին պատմել հանրությանը, թե ինչ բացասական դեր է խաղացել Հայ առաքելական եկեղեցին հայոց ողջ պատմության ընթացքում:

Այսօր «կղերաֆեոդալական հետամնացությունը» դատապարտող հայտարարությունները շատ ավելի նոսր են դարձել: Հետեւաբար, մեր երկրում «թեոկրատիա» հաստատելու երեւակայական սպառնալիքը վերացել է: Իսկ իրականում խնդիրն այն է, որ իշխանությունը մարսել է նաեւ Տավուշի սահմանամերձ շրջանների ինքնանպատակ հանձնումը:

Հիմա «հերթի մեջ են» Տիգրանաշենը եւ մի շարք այլ բնակավայրեր ու տարածքներ: Դրա դեմ էլի կլինեն բողոքներ. կարծում եմ, դրանք չեն լինի զանգվածային, որովհետեւ երկիրի անվտանգային խնդիրները եւ ընդհանրապես՝ ազգային հարցերը գնալով ավելի քիչ մարդկանց են հետաքրքրում:

Բացառված չէ, որ քարոզիչները կպնդեն, որ բողոքում են իրանական լրտեսները կամ մարդիկ, որոնք ղեկավարվում են կոլումբիական նարկոկարտելի կողմից: Հետո, երբ Փաշինյանի թիմն այդ կորուստն էլ մարսի, թեման ինքնին դուրս կգա արանքից: Ինչո՞ւ են անհեթեթ ստերը պարբերաբար ասպարեզ նետվում: Շատ պարզ: Որովհետեւ քաղաքացիների մեծամասնությունը դրանք անհեթեթ չի համարում: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր