08-12-2024 | 15:58
Արկտիկայում ամռանը օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ 6.4°C-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է․ ավելի քան 120 ընթացքում երբեւէ նման ջերմաստիճան չի գրանցվել։
Ամերիկայի՝ Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտությունների ազգային ծառայությունը (NOAA) տեղեկացրել է, որ սկսած 1900 թ-ից հետեւում եւ գրանցում է Արկտիկայում դիտվող ջերմաստիճանը։ «Սա Արկտիկայի թվով 6-րդ տաք ամռան է։ Նախորդ 5 տաք ամռան ընթացքում նույնպես «պլյուս» ջերմաստիճան է գրանցվել, սակայն դրանք +6-ի երբեւէ չի եղել»,- տեղեկացրել է ամերիկյան ծառայությունը։
NOAA-ի հետազոտության համաձայն՝ արկտիկական սառույցները նույնպես գլոբալ տաքացման «զոհն» են դառնում։ Արբանյակներից ստացված լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենահաստ սառույցի շերտը, ի տարբերություն 1980-ականների, 2023-ի տվյալներով՝ նկատելիորեն բարակել է։