CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ926

ART CHRISTI․ արվեստ՝ առանց սահմանների

ART CHRISTI․ արվեստ՝ առանց սահմանների

Այս օրերին Երևանում է փարիզաբնակ հայազգի նկարչուհի Քրիստինա Մկրտչյանը։ «Թանգարանների գիշեր» միջազգային միջոցառումների շրջանակներում իր սիրելի մայրաքաղաքում նա ներկայացրեց ճենապակու վրա նկարազարդման պերֆորմանս՝ արվեստասերներին ներկայացնելով իր արվեստի յուրահատկությունները։

 

Քրիստինա Մկրտչյանն ավարտել է Երևանի ճարտարապետական համալսարանը՝ ակուստիկ ճարտարապետ մասնագիտությամբ, ապա Փարիզի Պիեռ և Մարի Կյուրիի անվան համալսարանի ֆիզիկայի և ակուստիկայի ֆակուլտետը։ Ստացել է դոկտորի գիտական աստիճան։  2008 թվականից որպես նկարազարդող աշխատել է Hermes ապրանքանիշի ենթակապալառու Laure Selignac-ի արվեստանոցում, որը ճենապակյա նկարչության առաջատար ապրանքանիշներից մեկն է Ֆրանսիայում: Աշխատանքային երրորդ օրն է միայն հասկացել, որ հայտնվել է հայտնի ապրանքանիշի արվեստանոցներից մեկում։  Տարբեր երկրներում մասնակցել է ապրանքանիշի կազմակերպած ցուցահանդեսներին, ներկայացրել վարպետության դասեր։

       

«Պետք է խոստովանեմ, որ ճենապակու նկարազարդման ոլորտում ապրանքանիշի դեմքն էի, բայց հետո հասկացա, որ պետք է առաջ գնալ, քանի որ չկար դինամիկա։ Բնության մեջ չկա դադար հասկացողությունը՝ կամ պրոգրես է, կամ՝ դեգրադացիա»,- նշում է Քրիստինա Մկրտչյանը։

Արվե՞ստ, թե՞ գիտություն․ այս ընտրության առջև ստեղծագործողը հաճախ է կանգնում, սակայն 2016-ին կողմնորոշվեց դեպի արվեստը և հիմնեց իր սեփական ապրանքանիշը՝ ART CHRISTI։ Այստեղ է, որ Քրիստինա Մկրտչյանը համատեղեց ճենապակու վրա նկարազրդելու տասնամյա փորձն ու հմտությունները, կարողություններն ու հայկական մշակութային ավանդույթները՝ համադրելով այն նորի ու ժամանակակիցի հետ։ 

  

Ստեղծագործողի աշխատանքները մեծ հետաքրքրություն են վայելում աշխարհի տարբեր երկրներում, ամենատարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում։ Այդ հաջողությունը նա վերագրում է ոչ միայն իր շնորհին, այլև այն սկզբունքին, որ պետք է ոգեշնչվել հայկական մշակույթով, բայց նոր շունչ տալ․ «Ազգային մշակույթի դետալի կողքին դնում եմ ժամանակակիցը, որ էկլեկտիկ հաշտեցնեմ անցյալն ու ներկան»։

Արդեն ութ տարի ART CHRISTI-ից բացի, Քրիստինա Մկրտչյանը շարունակում է համագործակցել նաև նույն՝ Laure Selignac-ի հետ․ ճենապակու ոլորտում հայտնի կազմակերպությունն այժմ տնօրինում են ճապոնացիները։ Ընկերությունը, որն այժմ միջազգային ցանց է և գործում է շատ երկրներում, Քրիստինա Մկրտչյանին ստեղծագործական առավել լայն հնարավորություններ է ընձեռել՝ սեփական մտահղացումներով ստեղծագործելու համար։ 

«Իմ աշխատանքի ընթացքում ես հաշվի եմ առնում համաշխարհային միտումները, մերվում լոկալ ճաշակի հետ։ Եթե իմ գործերը գնում է ճապոնացին, չինացին, վրացին, հոլանդացին, դա պետք է հաճույք պատճառի, էսթետիկապես այնքան գեղեցիկ լինի, որ բոլորը ցանկանան ունենալ և ոչ թե խորանալ պատմության մեջ»,-նշում է Քրիստինա Մկրտչյանն ու վստահեցնում՝ արվեստը չպետք է սահման ձևավորի շփման մեջ։ 

         

Նրա աշխատանքները ներկայացված են տարբեր ցուցասրահներում, հայտնի մարդկանց, արվեստասերների շրջանում և www.oasisart.com կայքում։ 

Իր արվեստը նախընտրողների հետ շփվելիս՝ արվեստի գործ ստեղծելիս,  Քրիստինա Մկրտչյանը սահմաններ չի գծում, սակայն շատ հաճախ դրանցում շատ նուրբ և առանց աղմկելու ազգայինի մասին է շշնջում՝ սա Հայաստանն է, իմացեք։ Գուցե նաև այդ է պատճառը, որ նրա գործերում գերակշռում է կարմիրը՝ որդան կարմիրը։ 

Գիտությու՞ն, թե՞ արվեստ․ Քրիստինա Մկրտչյանը կրկին այս երկընտրանքի առջև է, սակայն մի բանում վստահ է՝ որն էլ ընտրի, իրեն առանց արվեստ չի պատկերացնում։ 

  • Լրահոս
  • Close
1,8 Մլրդ Հավելյալ Հատկացում՝ 300 Դպրոցի Եւ 500 Մանկապարտեզի Կառուցման, Վերակառուցման, Նորոգման Եւ Գույքով Ապահովման Ծրագրի Կատարմանը

06-11-2025 | 15:48

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը
Երեկ Ուշ Երեկոյան Սերժ Սարգսյանին Հրավիրել Են Հակակոռուպցիոն Կոմիտե. Փաստաբան

06-11-2025 | 15:09

Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբան
Հրանտ Թոխատյանի Վերադարձը Բեմ՝ «Առաքել»-Ով

06-11-2025 | 15:05

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով
Ալիևի Ելույթից Հետո Նրանց Պաշտոնական Լրատվամիջոցներն Արդեն Էլ Ավելի Մեծ Թափով Են Սկսել Թիրախավnրել Հայաստանը Եւ Հայ Ժողովրդին. Ադրբեջանագետ

06-11-2025 | 14:43

Ալիևի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավnրել Հայաստանը և հայ ժողովրդին. ադրբեջանագետ
Ռուբենը Մեր Ժողովրդի Պայքարի Կենդանի Ոգին Է, Նրա Աննկուն, Հայրենասեր Եւ Մարդասեր Տեսակի Իրական Մարմնացումը. Չալաբյան

06-11-2025 | 14:34

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Չալաբյան
Ալեն Սիմոնյանն Ընդունել Է Սաուդյան Արաբիա-Հայաստան Բարեկամական Խմբի Ղեկավարի Գլխավորած Պատվիրակությանը

06-11-2025 | 14:32

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Երվանդ Երկանյանի Սիմֆոնիկ «Ձոն»-Ը՝ Էդուարդ Թոփչյանի Ղեկավարությամբ. Երևանում Կայացել Է Պրեմիերան

06-11-2025 | 14:29

Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Երևանում կայացել է պրեմիերան
Ցանկացած Երկիր Ազատ Է Պարգևատրել Ում Ցանկանում Է. Փաշինյանը՝ Պուտինի Կողմից Գարեգին Բ-Ի Եղբորը Շքանշան Շնորհելու Մասին

06-11-2025 | 13:45

Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է. Փաշինյանը՝ Պուտինի կողմից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասին
Այս Իրադարձությունը Իրական, Շոշափելի Ներդրում Է Հարավային Կովկասում Խաղաղության Հաստատման Գործում. Օվերչուկը՝ Հայաստան Ցորեն Ուղարկելու Մասին

06-11-2025 | 13:44

Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին
Արդյո՞Ք Կառավարությունը Պատրաստվում Է Գնել Հէց-Ը Սեփականատերերից. Պարզաբանում Է Փաշինյանը

06-11-2025 | 13:42

Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը սեփականատերերից. պարզաբանում է Փաշինյանը
Միրզոյանը Կարևոր Է Համարում Հայաստանի Եւ Ադրբեջանի Հասարակությունների Շփումները

05-11-2025 | 15:28

Միրզոյանը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումները
Հայտնի Է Ուսուցիչների 2025 Թ. Կամավոր Ատեստավորման Ժամանակացույցը

05-11-2025 | 15:15

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Եմ-Ն Հայաստանին Է Փոխանցել Հհ-Եմ Վիզաների Ազատականացման Գործողությունների Ծրագիրը

05-11-2025 | 15:13

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ռուսաստանը Պատրաստվում Է «Ժողովրդական Պատերազմի»

05-11-2025 | 14:39

Ռուսաստանը պատրաստվում է «ժողովրդական պատերազմի»
Կրոնական Ինքնությունը Թուլացնում Է Ռուսաստանի Դիմադրողականությունը, Բայց Հայաստանում «Ամրապնդում»

05-11-2025 | 14:37

Կրոնական ինքնությունը թուլացնում է Ռուսաստանի դիմադրողականությունը, բայց Հայաստանում «ամրապնդում»

Նմանատիպ լուրեր