
13-02-2025 | 09:46
Հաշված օրեր անց մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:
«Միանշանակ ձգտելու եմ չեմպիոնության: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է. պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն»,- ասում է Արթուր Դավթյանը: