CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ29

Արցախի ԱԺ նախագահը ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Արցախի ԱԺ նախագահը ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և  միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից:

«Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության  քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումները՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի՝Արցախի Հանրապետության հայ բնակչության ապամարդկայնացմանը։

Ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի  բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ահազանգում է՝ ապավինելով բոլոր նրանց խղճին, ումից կախված է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործությունը կանխելու որոշման ընդունումը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախությունը ինքնահռչակած պետությունների նկատմամբ բռնությանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրավունքի դրույթները, կոչ ենք անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը  կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի Հանրապետության  տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչությանը:

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահը  լիահույս է, որ մեր ժողորդի կողմից ընտրված Գերագույն մարմնի ուղերձն անարձագանք չի մնա, և միջազգային հանրությունն ու միջկառավարական ինստիտուտները անձնատուր չեն լինի ագրեսորներին և մարդասպաններին, այլ տեր կկանգնի Արցախի Հանրապետության  ժողովրդին:

Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզված է,որ վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ « ճանաչում հանուն փրկության » սկզբունքի հիման վրա»:

  • Լրահոս
  • Close
Արմեն Գրիգորյանն Ընդունել Է Տոյվո Կլաարին

22-09-2023 | 20:53

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին
Մայր Աթոռը Որոշել Է Հետաձգել Մյուռոնօրհնեքը

22-09-2023 | 16:19

Մայր Աթոռը որոշել է հետաձգել Մյուռոնօրհնեքը
Զելենսկու Կինը Հնարավոր Է՝ Այցելի Հայաստան

22-09-2023 | 16:14

Զելենսկու կինը հնարավոր է՝ այցելի Հայաստան
Հաղթանակի Տանկն Ադրբեջանցիները Շուշիից Հանել Են

22-09-2023 | 13:30

Հաղթանակի տանկն ադրբեջանցիները Շուշիից հանել են
Ոստիկանները Վայր Են Գցել Ցուցարարին

22-09-2023 | 13:10

Ոստիկանները վայր են գցել ցուցարարին
Լևոն Քոչարյանը Բերման Ենթարկվեց

22-09-2023 | 12:28

Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց
Լղ Բնակչության Կյանքին Ուղիղ Սպառնալիք Այս Պահին Չկա. Փաշինյանը Կրկնեց Երեկվա Ասածը

22-09-2023 | 12:19

ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա. Փաշինյանը կրկնեց երեկվա ասածը
«Մայր Հայաստան» Դաշինքի Առաջնորդ Անդրանիկ Թևանյանին Բերման Են Ենթարկել

22-09-2023 | 11:48

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
Երևանի Մի Շարք Բուհեր Դասադուլ Են Հայտարարել

22-09-2023 | 11:34

Երևանի մի շարք բուհեր դասադուլ են հայտարարել
Ձայների Վերահաշվարկից Ընդդիմության Քվեներն Ավելի Շատ Են Ավելացել, Քան Քպ-Ինը՝ 31 Քվեաթերթիկ

22-09-2023 | 11:22

Ձայների վերահաշվարկից ընդդիմության քվեներն ավելի շատ են ավելացել, քան Քպ-ինը՝ 31 քվեաթերթիկ
Ալիևը Հայտարարել Է, Որ Ճանաչում Է Հայաստանի Տարածքային Ամբողջականությունը

21-09-2023 | 22:48

Ալիևը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Գործելու Ենք Պողպատե Մանդատի Օրենքներով. Փաշինյանը Նորից Ուղիղ Եթերում Է

21-09-2023 | 18:28

Գործելու ենք պողպատե մանդատի օրենքներով. Փաշինյանը նորից ուղիղ եթերում է
Եվլախում Որևէ Փաստաթուղթ Չի Ստորգրվել. Ադրբեջանական Կողմը Եւս Փաստաթղթի Վավերացման Մասին Չի Խոսում

21-09-2023 | 17:02

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորգրվել. ադրբեջանական կողմը ևս փաստաթղթի վավերացման մասին չի խոսում
Ծանր Պատասխանատվության Առջև Եք Կանգնած Եւ, Ցավոք, Միայնակ Եք Կրում Ձեր Տառապանաց Խաչը

21-09-2023 | 15:00

Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը
2021 Թվականի Ամռանը Ձեր Քվեով Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ընտրվեցի «Ապագա Կա՛» Կարգախոսով. Փաշինյանի Ուղերձն Անկախության Օրվա Առիթով

21-09-2023 | 12:57

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով. Փաշինյանի ուղերձն Անկախության օրվա առիթով

Նմանատիպ լուրեր

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Տարածաշրջանային լուրեր

Calendar22-09-2023

Մայր Աթոռը որոշել է հետաձգել Մյուռոնօրհնեքը

Մշակութային լուրեր

Calendar22-09-2023

Զելենսկու կինը հնարավոր է՝ այցելի Հայաստան

Միջազգային լուրեր

Calendar22-09-2023

Հաղթանակի տանկն ադրբեջանցիները Շուշիից հանել են

Տարածաշրջանային լուրեր

Calendar22-09-2023

Ոստիկանները վայր են գցել ցուցարարին

Լուրեր

Calendar22-09-2023

Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց

Լուրեր

Calendar22-09-2023

ԼՂ բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա. Փաշինյանը կրկնեց երեկվա ասածը

Պաշտոնական լուրեր

Calendar22-09-2023

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել

Լուրեր

Calendar22-09-2023