
08-12-2023 | 16:45
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։
Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմեր կտարվեն սրբազան մասունքներ մեր ժողովրդի հոգևոր մխիթարության և օրհնության համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Սրբազան Պատարագը կմատուցվի Սուրբ Տրդատի բաց խորանում՝ ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև Երեկոյան ժամերգությունը։
⬇️Ստորև ներկայացնում ենք թեմերի եկեղեցիներ տարվող սրբազան մասունքների ցանկը՝
➡️Արարատյան Հայրապետական թեմ (Երևան)
✝️Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Սարգսի մասունքակիր աջը։
✝️Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
➡️Շիրակի թեմ
✝️Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։
✝️Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։
✝️Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կտարվի Գևորգ զորավարի մասունքը։
➡️Գուգարաց թեմ
✝️Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը։
✝️Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Վարվառա կույսի մասունքը։
➡️Արմավիրի թեմ
✝️Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Գայանե կույսի մասունքը։
➡️Սյունյաց թեմ
✝️Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։
✝️Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։
✝️Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Քաջարանի Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ կտարվեն Սուրբ Մատթեոս Ավետարանչի և Սուրբ Անդրեաս առաքյալի մասունքները։
➡️Արագածոտնի թեմ
✝️Օհանավանի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
➡️Կոտայքի թեմ
✝️Կեչառիսի վանական համալիր կտարվի Սուրբ Գևորգ զորավարի մասունքը։
✝️Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը։
➡️Գեղարքունյաց թեմ
✝️Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքը։
✝️Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
➡️Վայոց Ձորի թեմ
✝️Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։
➡️Տավուշի թեմ
✝️Վարագավանք կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։
➡️Արթիկի թեմ
✝️Արթիկի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
➡️Մասյացոտնի թեմ
✝️Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։