CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ98

Արցախի, Հայաստանի և Սփյուռքի եռամիասնությունը միշտ եղել և մնում է մեր հենարանը. բռնի տեղահանված արցախահայությունը շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին

Արցախի, Հայաստանի և Սփյուռքի եռամիասնությունը միշտ եղել և մնում է մեր հենարանը. բռնի տեղահանված արցախահայությունը շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին

Արցախի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դիմել են հայ ժողովրդին.

«Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր,

Արցախի հայության անունից նախ և առաջ ցանկանում ենք մեր խորին ու անկեղծ շնորհակալությունը հայտնել ամբողջ հայ ժողովրդին՝ մեր նորագույն պատմության ամենածանր պահերին մեզ անփոփոխ աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանը և Սփյուռքը միշտ կանգնած են եղել Արցախի կողքին, հատկապես դաժան փորձությունների տարիներին, երբ հույս գրեթե չէր մնացել։

Արցախի, Հայաստանի և Սփյուռքի եռամիասնությունը միշտ եղել և մնում է մեր հենարանը, մեր ուժի, ոգեշնչման և վերածննդի աղբյուրը։ Հայաստանը՝ անկախության առաջին իսկ օրերից` եղել է մեր անվտանգության վստահելի երաշխավորը, Արցախը՝ ամուր վահան, որ պաշտպանում էր մեր ընդհանուր Հայրենիքի արևելյան սահմանները՝ ապահովելով պաշտպանության խորությունն ու ամրությունը։ Սփյուռքը մշտապես օգնել է մեզ հաղթահարել դժվարին մարտահրավերները և կառուցել պետականություն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայից հետո Արցախի ժողովուրդը ստիպված եղավ լքել հայրենի հողը՝ կանխելու սպասվող ցեղասպանությունը և պահպանելու մարդկային ու ազգային արժանապատվությունը։ Ավելի քան երեք տասնամյակ մենք պայքարել ենք մեր երեխաների խաղաղ կյանքի, ազատ զարգացման և հայրենի տներում ապրելու իրավունքի համար։ Մենք դիմակայել ենք ցանկացած լուծման, որը վտանգի տակ էր դնում մեր ինքնիշխան իրավունքը՝ ապրել մեր հողում, մեր նախնիների արյամբ նվաճված ու սրբացված հողում։ Եվ այս պայքարը դեռ ավարտված չէ։ Մենք հավատում ենք, որ ճշմարտության և արդարության ուժով կկարողանանք վերադարձնել մեր Հայրենիքը

Մենք խորապես երախտապարտ ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որոնք ջերմությամբ և հոգատարությամբ ընդունեցին տասնյակ հազարավոր արցախցիների 2020–2023 թթ. ողբերգական իրադարձություններից հետո, երբ մեր փոքր Հայրենիքը ենթարկվեց էթնիկ զտման և այլ ցեղասպանական գործողությունների։ Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանի կառավարության կողմից բնակչության տեղահանությունից հետո՝ առաջին ամիսներին ձեռնարկված քայլերը՝ ուղղված այս ազգային աղետի սոցիալական հետևանքների մեղմացմանը։

Առանձին շնորհակալության խոսք ենք հղում բարեկամ երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ մեզ համար այդ դժվարին պահին ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։

Միևնույն ժամանակ, մեր բազմաթիվ քաղաքական-իրավական, սոցիալական և մշակութային բնույթի իրատեսական և կառուցողական նախաձեռնությունները առ այսօր շարունակում են մնալ անկատար։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումն արդեն ստիպում է մեր շատ հայրենակիցների լքել Հայաստանը, ինչը նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հեռանկարները և խոչընդոտում օրինական իրավունքների իրագործումը։

Այսօր Հայաստանի իշխանությունները, տարբեր պատճառներով, լիարժեքորեն չեն իրականացնում այն առաքելությունը, որը նախորդ տասնամյակներին կատարում էին Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ։ Այս պայմաններում Սփյուռքի ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը ձեռք են բերում առանձնահատուկ կարևորություն։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի կազմակերպություններին և անհատներին աջակցել արցախահայությանը՝ ակտիվորեն պաշտպանել մեր հավաքական և անհատական իրավունքները, ամրապնդել մեր դիրքերը Հայաստանում, և նպաստել մեր ինքնության ու մշակութային ինքնատիպության պահպանմանը։

Արցախահայության առաջնահերթ խնդիրն է ինքնակազմակերպումը՝ ի նպաստ իր սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների արդյունավետ պաշտպանության։

Կարևոր է, որ արցախցիները շարունակեն ապրել և արարել Հայաստանում՝ պահպանելով իրենց համայնքային ամբողջականությունն ու ինքնությունը։

Սա կարելի է իրականացնել՝ արցախցիների համար հիմնելով պարփակ բնակավայրեր և ստեղծելով նոր կենտրոններ՝ հասարակական, կրթական, ստեղծագործական և մարզական, որոնք կկարողանան միավորել և ուժեղացնել արցախցիներին։

Ոչ պակաս կարևոր է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և ինքնորոշման իրավունքի հարցը պահպանել միջազգային քաղաքական, իրավական և տեղեկատվական օրակարգի կենտրոնում։

Այս իրավունքները հիմնված են միջազգային իրավունքի անխախտ նորմերի և արդարության սկզբունքի վրա։ Դրանց ակտիվ առաջմղումը համապատասխանում է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հիմնավորումներին, և այդ իսկ պատճառով չի վնասում Հայաստանի շահերին և անվտանգությանը։

Սա մեր պարտքն է անցյալի առաջ և մեր պարտավորությունը՝ ապագա սերունդների նկատմամբ՝ պայքարելու արդարության և հայրենի հողի վրա ապրելու մեր իրավունքի համար։

Միայն մեր միասնականությունն ու յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունը կարող են պահպանել արժանապատիվ ապագայի հույսը և վերադարձի հնարավորությունը մեր հայրենիք՝ հիմնված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությանը հասցեագրված լեգիտիմ Դիմումում ամրագրված հինգ պայմանների վրա.

  1. Մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանի զինված ուժերը, ոստիկանությունը և վարչական կառույցները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից։
  2. Արցախի Հանրապետության ողջ սահմանագծի երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի բազմազգ միջազգային խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։
  3. Միջազգային ճանաչում ունեցող Լաչինի միջանցքը պետք է լիարժեք փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողության և կառավարման ներքո։
  4. Արցախի Հանրապետության տարածքը անցումային շրջանում պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի պայմանների ապահովման, ժողովրդավարական և իրավական ինստիտուտների ձևավորման, տնտեսության վերականգնման համար։ ՄԱԿ-ի հովանու ներքո նոր հանրաքվեն պետք է հաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքները իրավական ուժով ճանաչվելու են բոլոր պետությունների կողմից։
  5. Պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդման հնարավորություն՝ հակամարտության ամբողջ շրջանի հետ կապված որևէ մեղադրանքով։ Ադրբեջանում կալանավորված և արդեն իսկ դատապարտված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։

Մեր ուժերին՝ հավատով, մեր ժողովրդի հանդեպ հպարտության զգացումով և երախտագիտությամբ՝ Ձեր նվիրվածության համար

  1. «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ
  2. «Արցախյան 3-րդ պատերազմի զոհվածների և անհետ կորածների հարազատների միություն» ՀԿ
  3. «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
  4. «Արցախի մայրություն» ՀԿ
  5. «Մեր տուն Արցախ» ՀԿ
  6. «Արցախի Արծիվներ-Կոմանդոս» ռազմզհայրենասիրական ՀԿ
  7. «Ասկերանցիների համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ
  8. «Միացյալ Հայաստան հայրենասիրական» ՀԿ
  9. «Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ
  10. «Նախնյաց հետքերով» մՀԿ
  11. «Հասարակության և բնության ներդաշնակ միություն» ՀԿ
  12. «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ
  13. «Արցախի երիտասարդական զարգացման կենտրոն» ՀԿ
  14. «Ազգային Արցախ» ՀԿ
  15. «Լուսաբաց» ՀԿ
  16. «Հայկի սերունդ» ՀԿ
  17. «Վերածնված Հայրենիք» ՀԿ
  18. «Հանուն Հադրութի» ՀԿ
  19. «Զոհվածների հարազատների միություն» ՀԿ
  20. «Շուշիից բռնի տեղահանված հայ ազգությամբ……..» ՀԿ
  21. «Արցախի հոգեբանների միություն» ՀԿ
  22. «Արցախի հունական համայնք» ՀԿ
  23. «Հոգևոր Արցախ» ՀԿ
  24. «Արմատ և Սաղարթ» ՀԿ
  25. «Արցախի կամավորների միություն» ՀԿ
  26. «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ
  27. «Հավասար հնարավորությունների սոցիալական երիտասարդական» ՀԿ
  28. «Միտք» ՀԿ
  29. «Արցախի քրիստոնյա միություն» ՀԿ
  30. «NomarArt» ՀԿ
  31. «Գեն» ՀԿ
  32. «Կրունկ» Азерб ССР союз беженцев ОО
  33. «Արցախի Ավտոմատո ֆեդերացիա» ՀԿ
  34. «Նկարիչների միություն» ՀԿ
  35. «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
  36. «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ
  37. «Ելարան» երեխաների ուսուցման, զարգացման և սոցիալիզացման կենտրոն ՀԿ
  38. «Վիրավոր ազատամարտիկների միություն» սոցիալ իրավական ՀԿ
  39. «Իրավական կրթություն» ՀԿ
  40. «Քարագլուխ հիմնադրամ» ՀԿ
  41. «Արցախի արդար սերունդ» ՀԿ
  42. «Ղարաբաղի կանանց ասոցիացիա» ՀԿ
  43. «Արցախի Թեքեյան միություն» ՀԿ
  44. «Դիզակ արտ» ՀԿ
  45. « Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն»/ԺԱՏԿ/ ՀԿ
  46. «Արցախի Տիգրանակերտ» ՀԿ
  47. «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ
  48. «Մենք կանք» ՀԿ
  49. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
  50. «Արցախի արվեստագործների միություն» ՀԿ
  51. «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
  52. «Արցախի գրողների միություն» ՀԿ
  53. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  54. «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ
  55. «Մեր սարեր» ՀԿ»»։

www.aysor.am facebook sharing button

  • Լրահոս
  • Close
«Հաղթելու Ենք» Կարգախոսը «Օդից Ընկած» Լինելու Մասին Գրառումը Փորձ Է Մաքրել Փաշինյանին Եւ Ցույց Է Տալիս Պատերազմը Կառավարելու Որակը. Բադալյան

10-11-2025 | 13:49

«Հաղթելու ենք» կարգախոսը «օդից ընկած» լինելու մասին գրառումը փորձ է մաքրել Փաշինյանին և ցույց է տալիս պատերազմը կառավարելու որակը. Բադալյան
Bbc-Ի Գլխավոր Տնօրենը Եւ Լրատվական Բաժնի Ղեկավարը Հրաժարական Են Տվել Թրամփի Ելույթի Խմբագրման Պատճառով

10-11-2025 | 13:45

BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման պատճառով
Ամն Սենատորները Համաձայնության Են Եկել Դադարեցնել Շաթդաունը

10-11-2025 | 13:41

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել շաթդաունը
Երեկվա Ամենաթարմ Նախընտրական «Սոցհարցումը» Եղել Է Հովհաննավանքի «Պատարագը», Որին Գրեթե Ոչ Ոք Ներկա Չէր. Վահե Հովհաննիսյան

10-11-2025 | 12:11

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր. Վահե Հովհաննիսյան
Վերջ Տալ Ներքին Կոնֆլիկտներին Եւ Վերսկսել Արտաքին Կոնֆլիկտը. Սա Էր Ռոբերտ Քոչարյանի Համեստ՝ Մեկժամանոց Հարցազրույցի Խոստումը. Մարիա Կարապետյան

10-11-2025 | 12:07

Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը. սա էր Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. Մարիա Կարապետյան
«Պետք Էր Վերապրել Նրա Պայքարը, Ցավը, Հիասթափությունը». Իլոնա Սագիևան Բեմից Պատմում Է Էլվինա Մակարյանի Չիրականացած Երազանքների Մասին

10-11-2025 | 12:06

«Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիևան բեմից պատմում է Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին
Եթե Հրապարակվեն Լղ Խնդրի Կարգավորման Փաստաթղթերը, Այդ Օրը Կդառնա Ոչ Թե Ընդդիմախոսների Հաղթանակի, Այլ Հենց Փաշինյանի Քաղաքական Դատավճռի Օրը․ Սուրենյանց

10-11-2025 | 12:02

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը․ Սուրենյանց
Ռուսաստանը Եւ Ամն-Ն Շարունակում Են Երկկողմանի Երկխոսությունը, Սակայն Ոչ Այնքան Արագ, Որքան Ցանկալի Է. Լավրով

09-11-2025 | 14:00

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով
Հայաստանի Նախաձեռնությամբ Յունեսկօ-Ն Ընդունել Է Փոքր Կղզի Զարգացող Պետությունների Միջազգային Օր Հռչակելու Մասին Բանաձևը

09-11-2025 | 13:58

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու մասին բանաձևը
Վաղարշապատում Բարեգործական Արգելքը Խախտելու, Ինչպես Նաև Ընտրակաշառք Տալու Կամ Այլ Ապօրինի Եղանակով Ընտրողի Կամքի Վրա Ազդելու Փորձերը Կարժանանան Իրավական Գնահատականի. Հակակոռուպցիոն Կոմիտե

09-11-2025 | 13:57

Վաղարշապատում բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտե
Փաշինյանի Հայտարարությունը Հանձնելու Մասին Է, Ոչ Թե Ստանալու. Անժելա Էլիբեգովա

09-11-2025 | 13:55

Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա
Ձեր Տապալումների Հետևանքները Ժողովուրդը Դեռ Շատ Երկար Է «Ճաշակելու». Աբրահամյանն՝ Իշխանությանը

08-11-2025 | 17:40

Ձեր տապալումների հետևանքները ժողովուրդը դեռ շատ երկար է «ճաշակելու». Աբրահամյանն՝ իշխանությանը
Ռուսաստանի Զինվшծ Nւժերը Լայնածավալ Հшրված Են Հասցրել Ուկրաինայի Ռшզմաարդյունաբերական Օբյեկտներին Եւ Դրանց Գործունեությանը Աջակցող Գազային Ու Էներգետիկ Ենթակառուցվածքներին. Ռդ Պն

08-11-2025 | 17:38

Ռուսաստանի զինվшծ nւժերը լայնածավալ հшրված են հասցրել Ուկրաինայի ռшզմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի Առաջին Արբանյակն Ավարտում Է Իր Առաքելությունը Եւ Մտնում Ուղեծրից Անկման (Ապօրբիտացման) Փուլ

08-11-2025 | 13:49

Հայաստանի առաջին արբանյակն ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ
«Դուք Ուզում Եք, Որ Ինձ Uպանե՞Ն»․ Բայրամովի Փոխանցմամբ՝ Փաշինյանը Հարցրել Է Ալիևին

08-11-2025 | 13:43

«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին

Նմանատիպ լուրեր