CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ21

Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների քայլերն ու նախաձեռնությունները շարունակում են մնալ անհամարժեք

Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների քայլերն ու նախաձեռնությունները շարունակում են մնալ  անհամարժեք

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:

Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը: Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել  ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով: Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը:

Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի:

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ  անհամարժեք։

Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի:

Արցախի Հանրապետության տոնին` սեպտեմբերի 2-ին ընդառաջ, Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր զորակցությունն է բերում Արցախի քաջարի ժողովրդին` հայրենի երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ կյանքի համար հերոսական իր պայքարում։

Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել  հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:

Ամուր վստահություն ունենք, որ Աստծո և սերունդների առջև ամբողջանվեր պատասխանատվությամբ և մեր նախնյաց քաջարի ոգով ու տոկունությամբ կարող պիտի լինենք հաղթահարելու մեզ բաժին ընկած ծանրագույն մարտահրավերները:

Թող Աստված օրհնի երկիրն հայրենի և ժողովրդյանն հայոց. ամեն:

  • Լրահոս
  • Close
Ալեն Սիմոնյանի Գլխավորած Պատվիրակությունը Դուբլինում Մասնակցելու Է Եվրոպական Խորհրդարանական Մեծամասշտաբ Գագաթնաժողովին

27-09-2023 | 19:16

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին
Բաքուն Հայտարարում Է, Որ Շուտով Ադրբեջանցիները Կվերադառնան Նաև Ստեփանակերտ

27-09-2023 | 18:03

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ
Ճաք Է Տվել, Փլուզվելու Եզրին Է Ստեփանակերտից Դեպի Հակարի Ճանապարհը

27-09-2023 | 17:03

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը
Իհարկե, Մենք Պաշտպանելու Ենք Ռուբեն Վարդանյանի  Իրավունքները. Պեսկով

27-09-2023 | 16:05

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Պեսկով
Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիները Ձերբակալել Եւ Գերեվարել Են

27-09-2023 | 14:40

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են
Պատերազմից Ու Պայթյունից Տուժած 237 Արցախցի Է Տեղափոխվել Հայաստան. 142-Ը՝ Ուղղաթիռներով, 95-Ը` Շտապօգնության Մեքենաներով

27-09-2023 | 14:15

Պատերազմից ու պայթյունից տուժած 237 արցախցի է տեղափոխվել Հայաստան. 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով
Արցախի Բանակը Մեկ Օրում Ոչնչացրել Է Թշնամու 192 Զինվորի

27-09-2023 | 12:02

Արցախի բանակը մեկ օրում ոչնչացրել է թշնամու 192 զինվորի
11:00-Ի Դրությամբ Հայաստան Է Տեղափոխվել 237 Տուժած Արցախցի, Որից` 142-Ը` Ուղղաթիռներով, 95-Ը` Շտապօգնության Մեքենաներով. Ան

27-09-2023 | 11:54

11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ
123 Մլն Դրամ Կարեն Վարդանյանից` 44-Օրյայի Հետևանքով Տեղահանված Բազմազավակ Ընտանիքներին (Տեսանյութ)

27-09-2023 | 11:35

123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյայի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին (տեսանյութ)
Ըստ Թուրքական Զլմ-Ի՝ Ադրբեջանը Հայաստանից Պահանջում Է 100 Մլրդ Դոլարի Փոխհատուցում

27-09-2023 | 11:29

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
Ամն Դեսպանն Այցելել Է Եռաբլուր

27-09-2023 | 11:06

ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր
Մակ-Ի Փախստականների Հարցերով Գործակալությունը Պատրաստ Է Աջացել Լեռնային Ղարաբաղից Տեղահանվածներին

27-09-2023 | 10:35

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
Ֆրանսիան Սյունիքի Մարզում Հյուպատոսություն Կբացի․ Կատրին Կոլոննա

27-09-2023 | 10:23

Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա
Եվրամիությունը Համոզված Է, Որ Հոկտեմբերի 5-Ին Փաշինյանն Ու Ալիևը Կճանաչեն Միմյանց Երկրների Տարածքային Ամբողջականությունը

26-09-2023 | 22:46

Եվրամիությունը համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյանն ու Ալիևը կճանաչեն միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը
«Սփյուռքի Գործողությունները Շատ Են Ուշացել. Էլ Ինչ Մեծ Արհավիրք Պետք Է Լինի, Որ Միավորվենք». Լիբանանի «Զարթօնք» Հայկական Օրաթերթի Խմբագիր

26-09-2023 | 20:49

«Սփյուռքի գործողությունները շատ են ուշացել. Էլ ինչ մեծ արհավիրք պետք է լինի, որ միավորվենք». Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր

Նմանատիպ լուրեր

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի  իրավունքները. Պեսկով

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Պատերազմից ու պայթյունից տուժած 237 արցախցի է տեղափոխվել Հայաստան. 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Արցախի բանակը մեկ օրում ոչնչացրել է թշնամու 192 զինվորի

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023