CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ291

Արցախի մշտական ներկայացուցչի նամակը Մակրոնին. Ֆրանսիայի դեսպանի այցը Շուշի ամնեզիա է ողբերգության առջև

Արցախի մշտական ներկայացուցչի նամակը Մակրոնին. Ֆրանսիայի դեսպանի այցը Շուշի ամնեզիա է ողբերգության առջև

Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի դեսպանի՝ բռնազավթված Շուշի կատարած այցի կապակցությամբ։

«2025 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շուշի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայկական խոշոր մշակութային և պատմական կենտրոն, որը բռնակցվել է 2020 թվականի նոյեմբերին՝ միջազգային իրավունքին հակառակ իրականացված ադրբեջանական հարձակման ընթացքում։

2020 թվականից ի վեր Ֆրանսիան դարձել է Հայաստանի և Արցախի հետ միջկուսակցական քաղաքական համերաշխության հզոր ձայն։ Քաղաքական կուսակցությունների առաջնորդները, խորհրդարանի պատգամավորները, սենատորները, քաղաքապետերն ու մարզպետներն իրենց աջակցությունն են հայտնել հայերին, դատապարտել են չարաշահումները, կոչ արել պահպանել մարդու իրավունքներն ու արդարությունը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս հարցով հինգ բանաձև է ընդունվել գրեթե միաձայն Սենատի և Ազգային ժողովի կողմից։ Դուք ինքներդ, պարոն նախագահ, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին France 2 հեռուստաալիքի L'Événement հաղորդման ժամանակ հայտարարել եք. «Ֆրանսիան ներկա է, միջնորդ ուժ է... և մենք հայերին մենակ չենք թողնի»։

Փաստերն այնքան լուրջ են, որ մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարող որևէ երկիր չի կարող անտեսել դրանք։

2020 թվականի պատերազմից հետո, որին զոհ գնացին բազմաթիվ երիտասարդ հայեր, իսկ նրանց հազարավոր հայրենակիցներ Արցախից ստիպված եղան փախչել, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության լիակատար շրջափակում սահմանեց։ 2023 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դատապարտեց այդ շրջափակումը՝ որպես կազմակերպված սովի, առողջապահության անկման և 30 000 երեխաների համար կրթություն ստանալու անհնարինության պատճառ։ 2023 թվականի ամռանը ադրբեջանցի զինվորներն առանց վարանելու կրակ են բացել ԵՄ դիտորդների մեքենայի ուղղությամբ։ Օգոստոսին ֆրանսիացի ընտրված պաշտոնյաները, որոնք ուղեկցում էին սահմանին արգելափակված մարդասիրական շարասյունը, դիմել են Ձեզ՝ խնդրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձև ներկայացնել՝ այդ միջանցքը միջազգային պաշտպանության տակ վերցնելու մասին։

Մռայլ նախանշան

Նույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին հարձակումը ստիպեց Արցախի ողջ հայ բնակչությանը լքել հողերը, որտեղ նրանք ապրում էին ավելի քան երկու հազար տարի։ Ամբողջ ժողովրդի այս բռնի տեղահանումը, որը, ըստ Ֆրանսիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի, «հիշեցնում էր էթնիկ զտում», բավարար չէր Բաքվի համար։ Ավելի քան երկու տարի աշխատանքներ են տարվում հայկական ներկայության և մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությունն այլևս չի թաքցնում իր մտադրությունները՝ փառաբանելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, Միսաք և Մելինե Մանուշյանների ընտանիքների սպանողներին, որոնց աճյունները 2024 թվականի փետրվարին ամփոփվեցին Պանթեոնում։

Ձեր դեսպանը Շուշի կատարած իր այցով նսեմացնում է համարձակ փոքրիկ ժողովրդավարության ոչնչացման նշանակությունը, որը հիմնադրվել է արյան գնով պատմական հայկական տարածքում, որը միացվել էր Ադրբեջանին բոլշևիկների միանձնյա կամքով, և որի բնակիչները մշտապես ենթարկվել են խտրականության և հետապնդումների ադրբեջանական իշխանությունների կողմից՝ ընդհուպ մինչև նրանց լիակատար ոչնչացումը։

Պարոն նախագահ, կդատապարտե՞ք արդյոք Արցախից հայերի բռնի տեղահանման նշանակության նսեմացումը։ Դեմ դուրս կգա՞ք բռնապետությանը, որն իր բանտերում կամայականորեն պահում է տասնյակ հայ գերիների, Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և, չնայած Հայաստանի կառավարության բոլոր միակողմանի զիջումներին, դեռևս հրաժարվում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Կպաշտպանե՞ք տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը։

Մեր աշխարհում, որը պատառոտվում է նման լուրջ ճգնաժամերով, այս դարի առաջին էթնիկ զտման մասին լռությունը թուլության ճանաչում է, իսկ դրա նսեմացումը, ինչպես դա արեց Ձեր դեսպանն իր դիտողություններում, չափազանց մռայլ նախանշան է ապագայի համար»,- նշվում է Արցախի մշտական ներկայացուցչի՝ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր