CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ345

Արցախի յուրաքանչյուր ոչնչացված խաչքար, պղծված եկեղեցի կամ նենգափոխված հուշարձան կորուստ է ողջ քաղաքակրթության համար

Արցախի յուրաքանչյուր ոչնչացված խաչքար, պղծված եկեղեցի կամ նենգափոխված հուշարձան կորուստ է ողջ քաղաքակրթության համար

Արցախի յուրաքանչյուր ոչնչացված խաչքար, պղծված եկեղեցի կամ նենգափոխված հուշարձան կորուստ է ողջ քաղաքակրթության համար:

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը օրվա առիթով  է գրում է. «Սակայն մեզ համար այս օրը վերածվել է ոչ միայն հարգանքի, այլև խոր մտահոգության և ահազանգի առիթի։ Այսօր, երբ մարդկությունը ձգտում է մշակութային ժառանգությունը դիտարկել որպես համընդհանուր արժեք, Արցախում մենք ականատես ենք լինում դրա նպատակային և համակարգված ոչնչացմանը։ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հարված է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համաշխարհային քաղաքակրթությանը։

Արցախի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, դամբարաններ, ամրոցներ և բնակավայրեր, դարձել են պետական մակարդակով մշակված վանդալիզմի քաղաքականության թիրախ։ Այսօր այդ հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում, յուրացվում այլ մշակույթի անվան տակ, ջնջվում են դրանց ինքնության հետքերը՝ արձանագրությունները, ճարտարապետական առանձնահատկությունները, պատմական վկայությունները։

Այս ամենը ուղեկցվում է պատմության կեղծմամբ՝ փորձելով հայ մշակույթը վերագրել այլ էթնիկ և կրոնական խմբերի։ Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն մերժում է միջազգային անկախ փորձագետների մուտքը Արցախի մշակութային օջախներ՝ փակելով դիտորդական մեխանիզմների գործարկման հնարավորությունը և խորացնելով անպատժելիության մթնոլորտը։ Սա ոտնահարում է ոչ միայն մշակութային իրավունքները, այլ նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերը։

Հիշեցնենք, որ, որևէ ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչնչացնելը ևս ցեղասպանության բաղադրիչ է։ Միջազգային կոնվենցիաները չեն շրջանցել այս հարցը և տարբեր դրույթներով ամրագրել են պատերազմների ժամանակ մշակութային արժեքների պահպանությունը հոգալու, դրանք ոտնձգություններից զերծ պահելու նորմերը։ Մենք ցավով ենք արձանագրում, որ նույն միջազգային կազմակերպությունների արձագանքը, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, մինչ այժմ եղել է անբավարար՝ հաճախ սահմանափակվելով ընդհանրական և ոչ պարտադրող հայտարարություններով։ Այդ լռությունը կամ անգործությունը չպետք է ծառայեն որպես նոր հնարավորություն` մշակութային ցեղասպանության շարունակման համար։

Արցախի մշակութային ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև համայն մարդկությանը։Դրանք համաքրիստոնեական, համամարդկային արժեքներ են։ Յուրաքանչյուր ոչնչացված խաչքար, պղծված եկեղեցի կամ նենգափոխված պատմական հուշարձան կորուստ է ողջ քաղաքակրթության համար։ Այս օրը մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ պայքարելու Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման, փաստագրման և միջազգային հարթակներում դրա ճանաչման համար։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»։

www.news.am

 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր