14-01-2026 | 15:50
Վաղը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման օրը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել, այս մասին Aysor.am-ին հայտնեց արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական, իսկ օրակարգում 2 հարց է:
«Մեր քննարկման օրակարգում արցախցիների վերադարձի իրավունքի հարցն է, ինչպես նաև մեր առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հոգեբանական խնդիրները»,- մանրամասնեց նա:
www.aysor.am