CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ555

Արցախն անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար. Արամ Ա

Արցախն անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար. Արամ Ա

Արցախը անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար։ Այս մասին հայտարարել է Արամ Ա Կաթողիկոսը։

«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի հայրապետական օրհնությամբ, ազգային վառ ապրումներով եւ վերանորոգ հավատքով, կամքով ու տեսիլքով ողջունում ենք մեր ժողովուրդի սիրելի զավակներին:

Հայ ժողովուրդը ապրում է  իր ժամանակակից պատմության ամենա ճակատագրական հանգրվանը: Հայաթափված է Արցախը, Հայաստանը մնում է ենթակա Ադրբեջանի սպառնալիքներին: Փաստորեն Հայաստանը առանձին է,  բարեկամ չունի:

Ահավոր վտանգներով և աննախատեսելի հետևանքներով լեցուն ներկա կացության դիմաց չենք կարող, իրավունք չունենք լուռ մնալու: Հետևաբար, ժամանակն է  ասելու, ուժերի  համախմբումն ու մեր ժողովուրդի միասնականության ամրապնդումը համահայկական օրակարգի շուրջ՝ հրամայական է ու առաջնահերթ:

Ջերմորեն ողջունում ենք Արցախին նվիրված ներկա հավաքը: Արցախը մեզ համար անցյալ չէ: Եթե թշնամին Արցախը գրավելով համոզված է, թէ Արցախի հարցը լուծված է, սակայն մեր ժողովուրդի համար Արցախի հարցը լուծված չէ՛։ Արցախի ժողովուրդը չի վերդարաձել եւ իր ինքնորոշման իրավունքը չի վերականգնել իր պատմական հողերի վրա՝ միջազգային հովանու ներքո:

Արդարև, Արցախի հայկական պատկանելիությունը պատմականորեն եւ միջազգային իրավունքի տվյալներով ամրագրված է, չի կարելի  զենքի ուժով լուծել:

Մեր ժողովուրդի համար Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար, նախ ներքին ճակատի համար: Այս համազգային պայքարի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանը, մեր եկեղեցին, մեր ազգային կառույցները,  Սփյուռքը:

Արցախի հայկական պատկանելիության վերականգնման  մեր հանձնառությունը պետք է նաև մեզ մղի  հետևողական ու ծրագրված աշխատանքի՝ միջազգային համայնքի ներսում: Պետական, քաղաքական, կրոնական, մշակութային ու ակադեմական շրջանակներում այս փաստացի տուվյալները հարկ է շեշտել ու վերաշեշտել Արցախի հայկական պատկանելիությունը:  Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ հայոց բանակի հզորացումը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Արցախի հարցը միշտ պիտի մնա առաջնահերթ: Պետական պատասխանատուների, կրոնական ներկայացուցիչների ու դիվանագիտական մարմինների հետ մեր հանդիպումների ժամանակ պիտի շարունակենք կարևորությամբ շեշտել Արցախի հարցի ամբողջական ու արդար լուծում տալու հրամայականը, ինչպես նաև մեր քաղաքական ու պետական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը:

Հետևաբար, սիրելի Արցախի հայություն, սփյուռք մի՛ դառնացեք, կառչած մնացե՛ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, սրբերի աղոթքով շաղախված ձեր հոգեմտավոր կառույցներին: Մեր ժողովուրդը ձեզ հետ է՝ աջակից ու զորակից ձեր պայքարին:

Թող Աստված ամուր պահի մեր պահանջատիրական պայքարը, հզոր՝ Հայաստանի Հանրապետությունը եւ միակամ՝ մեր ժողովուրդը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Լրահոս
  • Close
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հայաստանը Մոտենում Է 2026-Ին Ոչ Թե Որպես Ընտրություններին Պատրաստվող Ժողովրդավարություն, Այլ Որպես Փրկություն Որոնող Վիրավոր Ազգ․ Օսկանյան

13-12-2025 | 16:36

Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ․ Օսկանյան
Միքայել Սրբազանը Բժշկական Կենտրոն Կտեղափոխվի Դեկտեմբերի 15-Ին, Բայց Դեռ Հայտնի Չէ՝ Որ Օրը Կվիրահատվի

13-12-2025 | 16:34

Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Երկու Ամսով Երկարաձգել Է Մկրտիչ Սրբազանի Կալանքի Ժամկետը

13-12-2025 | 16:33

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու ամսով երկարաձգել է Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը
Վահագն Խաչատուրյանը Զրուցել Է Մի Շարք Երկրների Նախագահների Հետ

13-12-2025 | 14:45

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ
Արևմուտքը Դեռ Շատ Է Խոսելու Նիկոլական Ռեժիմի Կողմից Հհ-Ում Մարդու Իրավունքների Եւ Ժողովրդավարական Արժեքների Ոտնահարման Մասին՝ Հատկապես Ռեժիմի Տապալումից Հետո․ Նարեկ Սամսոնյան

13-12-2025 | 14:43

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան
Կինոյի Չինական Ազգային Թանգարանը Պեկինում Ներկայացնում Է Երկրի Կինեմատոգրաֆի 100-Ամյա Զարգացման Պատմությունը

12-12-2025 | 15:50

Կինոյի չինական ազգային թանգարանը Պեկինում ներկայացնում է երկրի կինեմատոգրաֆի 100-ամյա զարգացման պատմությունը
Կինոռեժիսոր, Պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի Հետ Քննարկվել Են Մշակութային Մի Շարք Նախագծեր

12-12-2025 | 15:47

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Իրաքի Նախագահի Հետ

12-12-2025 | 15:44

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ
Հհ Քաղաքական Ուժերի Վարկանիշը՝ Ըստ Սոցհարցման Արդյունքների

12-12-2025 | 15:37

ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը՝ ըստ սոցհարցման արդյունքների
Իմ Կերպարը Ապաքաղաքական Է, Ես Զբաղվում Եմ Ազգանվեր Գործով․ Նազիկ Ավդալյանը՝ Եկեղեցու Շուրջ Ստեղծված Իրավիճակի, Փաշինյանի Հետ Հանդիպման Մասին

12-12-2025 | 14:45

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին
Կարապետյանը Հետախուզվում Է Ադրբեջանի Իշխանությունների Իրավասու Մարմինների Կողմից, Նա 177 Օր Բանտում Է Հայաստանում. Արամ Վարդևանյան

12-12-2025 | 13:28

Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան
Ոչ Մի Շարքային Ադրբեջանցի Հհ Չի Գալու, Գալու Են Հատուկ Պատրաստված Խմբեր՝ Հստակ Զավթnղական Ծրագրերով. Ադրբեջանագետ

12-12-2025 | 13:27

Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթnղական ծրագրերով. ադրբեջանագետ
Ադրբեջանի Եւ Հայաստանի Խաղաղության Հռչակագրի Համատեղ Ստորագրումը Պատմական Նշանակություն Ունի. Տոկաև

12-12-2025 | 13:24

Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև
Կգմս Նախարարության Ներկայացուցիչներն Այցելել Են Տավուշի Վերականգնվող Հուշարձանների Տարածք

11-12-2025 | 18:44

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

Նմանատիպ լուրեր