CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ269

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՅՔԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ ՊԱՀԱՆՋՈՎ

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՅՔԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ ԲԱՔՎԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Արցախն այս իշխանության կոկորդին է մնացել անգամ վիրտուալ տիրույթում: Պարզվում է՝ Արցախի էթնիկ զտումից ամիսներ անց Հայաստանի ԱԱԾ-ն փակել է Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ ԱԺ-ի, կառավարության, նախագահի, ԱԳՆ-ի, ՊԲ-ի եւ այլ կառույցների պաշտոնական կայքերը, որոնք գրանցված են եղել հայկական դոմեյնում: Արցախի տեղեկատվական շտաբից նախօրեին լրատվամիջոցներին հայտնել էին, որ պաշտոնական կայքէջերը ՀՀ ԱԱԾ-ն փակել է 2024 թ. փետրվարին: Արցախին վերաբերող բաժինները հեռացվել են նաեւ ՀՀ պետական մարմինների կայքէջերից: ԱԳՆ կայքում թեեւ «Լեռնային Ղարաբաղ» բաժինը կա, բայց չի բացվում, գրում է. «Անհնար է կատարել հարցումը, խնդրում ենք վերաբեռնել էջը»: 

Իհարկե, Արցախի նկատմամբ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը նկատի առնելով, չենք զարմանում, բայց սա եւս մեկ ցուցիչ է, թե ինչպես է այս իշխանությունը ծառայում Ադրբեջանին ու սարսափում Ալիեւից, որ փորձում է ջնջել Արցախի հետքը՝ մի ամբողջ պետության պատմությունն ու արխիվը: «Արցախի պետական ինստիտուտների դեմ այս արշավը նորություն չէ, եւ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո դա է ՀՀ իշխանությունների պաշտոնական մոտեցումը: Առաջին իսկ օրվանից, երբ մենք եկանք Հայաստանի Հանրապետություն, եւ հարաբերությունները պահպանելու փորձեր արվեցին՝ կարեւոր հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելու, տեսանք, որ մոտեցումն այն է, որ որեւէ շփում, որեւէ հարաբերություն Արցախի պետական ինստիտուտների հետ ՀՀ իշխանությունները չեն ուզում ունենալ եւ համարում են, որ այդ ինստիտուտները գոյություն չունեն: Սա թաքուն երեւույթ չէ, սրա մասին հայտարարել են հենց իրենք, եւ հատկանշական է, որ Արցախի լուծարման մասին, այսպես կոչված, հրամանագիրը մատնանշում են հենց ՀՀ իշխանությունները, դա դարձնելով պատրվակ՝ Արցախից հրաժարվելու եւ Արցախի էջը փակելու իրենց քաղաքականության համար»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետու Հայաստանի պետական մարմինները, որոնք մինչեւ տեղահանությունը համագործակցել են իրենց հետ, այլեւս դադարել են պատասխանել անգամ հեռախոսազանգերին, բացառությամբ ՀՀ ՄԻՊ-ի, որի հետ Ստեփանյանն աշխատել է:

Ինչ վերաբերում է Արցախի պետական ինստիտուտների կայքէջերին, մեր զրուցակիցը նկատում էր, որ արդեն 2023 թ. վերջից որոշ կայքեր՝ ԱՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, արգելափակվել են, իսկ 2024-ի սկզբից՝ մյուս գերատեսչություններինը: Անգամ Արցախի ՄԻՊ-ի կայքն է որոշ ժամանակ արգելափակված եղել, բայց այն հաջողվել է փրկել: «Մենք կարողացանք տնօրինությունը հատուկ մարմիններից վերցնել եւ կառավարել կայքը, ճիշտ է` հիմա վիզուալ առումով որոշ խնդիրներ կան, բայց դրանք ծրագրավորման հետ են կապված, եւ կարծում եմ` կարճ ժամանակ անց կլուծվեն»,- ասում է Ստեփանյանը եւ հավելում, որ, բարեբախտաբար, ռազմավարական նշանակության պետական մարմինների կայքէջերի ինֆորմացիան սփյուռքի ջանքերի շնորհիվ հաջողվել է արխիվացնել, թեեւ կայքերը փակված են:

«Տարբեր նախաձեռնություններ են եղել, այդ թվում՝ հայկական սփյուռքից, որոնք արխիվացրել են ամբողջ ինֆորմացիան, այսինքն՝ այդ առումով ինֆորմացիան կորսված չէ, բայց այդ կայքերի արգելափակումը տեղավորվում է Արցախի էջը փակելու՝ ՀՀ իշխանության քաղաքականության մեջ, եւ, ըստ էության, սա նաեւ Արցախի դեմ ուղղված հերթական քայլն է»,- ասում է  Արցախի ՄԻՊ-ը: Համապատասխան ծանուցում անգամ չի եղել՝ կայքերն արգելափակելուց առաջ: Իրենք նախապես կանխատեսելով դա՝ 2023թ․ Արցախի հայաթափումից անմիջապես հետո՝ նոյեմբեր-դեկտեմբերին, իրականացրել են արխիվացումը: Ու սա եւս Փաշինյանի իշխանությանն ուղղված Ադրբեջանի պահանջների շրջանակում է:

«Այո, կանխատեսելի էր, որ նման քայլի կգնան, որովհետեւ ադրբեջանական լրատվամիջոցներում երբեմն-երբեմն հանդիպում էինք քննարկումների, որ այդ կայքերը պետք է փակվեն, որ դրանք Հայաստանի դոմեյնների վրա գրանցված կայքեր են` ինչու ենք դա թույլ տալիս… Կանխատեսելի էր ու հերթական քայլն էր՝ ուղղված Արցախի դեմ: Եթե անգամ դա պաշտոնական մակարդակում ներկայացված պահանջ չէր, ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող պահանջ էր, որին  հայկական կողմը տեղի է տվել, այնպես, ինչպես ՀՀ ԱԳՆ կայքից Լեռնային Ղարաբաղին վերաբերող բաժինն է հեռացված»,- նկատում է մեր զրուցակիցը:

Արցախի ԱԺ-ն, սակայն, Արցախի սահմանադրության փոփոխություններ է նախաձեռնել՝ ուղղված պետական ինստիտուտների պահպանությանն ու  Արցախի նախագահի եւ ԱԺ-ի գործառույթների շարունակականությանը՝ մայիսի 21-ից հետո։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: «Ես չեմ կարող շատ մանրամասն մեկնաբանել, ճիշտ կլինի, որ դա անեն քաղաքական գործիչները, բայց կարող եմ ասել, որ գործն ընթացքի մեջ է, եւ այն հիմնաքարային նշանակություն ունի: Այդ փոփոխություններն արվում են նրա համար, որպեսզի հնարավոր լինի պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովել եւ օրենսդրության շրջանակներում ապահովել համապատասխան լեգիտիմության մակարդակ»,- ասում է Գեղամ Ստեփանյանը:

www.hraparak.am

 

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Նմանատիպ լուրեր