CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ122

«Աստծուն խնդրում ենք, որ մի դուռ բացվի ու ցույց ենք տալիս, որ միասնական ենք». Արագածոտնի թեմի քահանաների նախաձեռնությամբ՝ Երևանում այսօր ուխտի պատարագ կմատուցվի

«Աստծուն խնդրում ենք, որ մի դուռ բացվի ու ցույց ենք տալիս, որ միասնական ենք». Արագածոտնի թեմի քահանաների նախաձեռնությամբ՝ Երևանում այսօր ուխտի պատարագ կմատուցվի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Արագածոտնի թեմի քահանաների նախաձեռնությամբ՝ այսօր՝ ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի սուրբ և անմահ պատարագ:

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ թեմի բոլոր քահանաներն այսօր լինելու են Մայր եկեղեցում։

«Մեր ամենամեծ ապավենն Աստված է, ցավոք սրտի, դժվար օրերին ենք մենք ավելի շատ Աստծուն հիշում, մենք միշտ ենք Աստծուն հիշել, բայց նամանավանդ դժվար օրերին մեզ կարող է օգնել Աստված և դրա համար ուխտի պատարագ ենք անում»,- ասաց Տեր Հայրը։

Նման պատարագները եկեղեցում նորություն չեն, միշտ էլ արվել են ուխտի պատարագներ, տարբեր համայնքներից ուրիշ համայնքներ են գնացել ու պատարագներ արել, իրենց խնդրանքն են Աստծո առաջ ներկայացրել։

«Պատարագի ամենավերջում աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված  Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի,  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Բաքվում ու Հայաստանում անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների ու եղբայրների համար»,- նշեց Տեր Փառենը։

Տեր Հոր խոսքով՝ այս պատարագով Աստծուն խնդրում են, որ մի դուռ բացվի։

«Սա նաև միասնականության կոչ է, մենք ցույց ենք տալիս, որ միասնական ենք»,- ընդգծեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։

Պատարագը մատուցելու է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Տեր Փառենից հետաքրքրվեցինք՝  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը եկեղեցու դեմ պայքարում միացել է Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելո՞ւ է պատարագին՝ Տեր Հայրն ասաց, թե նրա մասնակցության վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, բայց, բնականաբար, տեղյակ պահվել է պատարագի մասին։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր