16-01-2025 | 14:20
Թուրքիայի Կեսարիա քաղաքի Հանրապետության հրապարակում տեղադրված Թուրքիայի Հանրապետությայն հիմնադիր Աթաթուրքի արձանը կացնով վնասել են։ Դեպքի առնչությամբ կա 2 կասկածյալ, որոնք բերման են ենթարկվել։ Նրանցից մեկը իգական սեռի ներկայացուցիչ է։
Կասկածյալները 13 անգամ կացնով հարվածներ են հասցրել արձանին։
Նրանք չեն զղջում արածի համար, պատասխանել են, որ արել են հանուն Ալլահի։
«Ի՞նչի համար զղջանք»,- ասել են։