03-11-2024 | 20:15
Ամերիկյան AT&T հեռահաղորդակցական ընկերությունը հետաքննում է մարտի սկզբին տեղի ունեցած տվյալների արտահոսքը, երբ միլիոնավոր հաճախորդների տվյալներ, ներառյալ՝ սոցիալական ապահովության համարները, հայտնվել են համացանցում:
Ըստ NBC News-ի՝ արտահոսքը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, և ընկերությունը, կիբերանվտանգության ներքին և արտաքին փորձագետների աջակցությամբ, մանրակրկիտ հետաքննություն է սկսել:
AT&T-ն հայտարարել է, որ նախնական վերլուծությամբ՝ տվյալների բազան վերաբերում է 2019-ին և դրանից ավելի վաղ տարիներին:
Արտահոսքը խախտել է մոտ 7,6 միլիոն այժմյան և մոտ 65,4 միլիոն նախկին օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության իրավունքը: