![Պետք Է Ամեն Ինչ Անենք՝ Խուսափելու Գրոտեսկային Անարդարությունից. Նուբար Աֆեյան](/media/nubar.thumb_.jpg)
17-01-2025 | 19:30
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ավագանու ընդդիմադիր 5 անդամի մանդատից զրկելու հարցն է։
«Հանրային ձայնը» մասնակցեց նիստին ու քվորում ապահովեց, թեև Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, թե խմբակցությունը նիստին չի մասնակցելու։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ բացատրել է, թե ինչու են որոշել մասնակցել նիստին։
«Օրակարգում կա նաև կարմիր գծերին վերաբերող արտոնությունը, որը մենք ենք ներկայացրել։ Առաջարկել ենք կարմիր գծերը կիրակի օրն անվճար դարձնել»,- նշեց նա։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը հայատարարեց, որ ի տարբերություն շոու սարքողների, իրենք աշխատում են, չեն բոյկոտում։
Ըստ նրա՝ բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց կամ չեն կարողանում բանակցել։
Ավագյանը նշեց նաև, որ իրենք կողմ են քվեարկելու Նարինե Հայրապետյանին, Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու, դեմ՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու նախագծերին։
Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Զեկուցվեց, որ Մարությանի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել: