15-11-2025 | 17:18
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը, ի թիվս այլ քպ-ականների, ևս Հովհաննավանքում է։
Հարցին, թե հանգստություն ունի՞, որ մասնակցում է կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, ասաց, թե ունի, այլապես իրեն ոչինչ չէր կարող ստիպել այդտեղ գտնվել։
«Հարց է, թե այդ քահանան ում կողմից է կարգալույծ եղած։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ Կտրիճ Ներսիսյանին երբևիցե չեմ ընկալել որպես կաթողիկոս։ Չեմ կարծում, որ ինքը կարող է ինչ-որ մեկին կարգալույծ անել»,-ասաց ավագանու քպ-ական անդամը։
Դիտարկմանը, թե Ստեփան Ասատրյանին Գարեգին Երկրորդ կաթողիկոսն է ձեռնադրել որպես քահանա, ավագանու անդամը պատասխանեց.
«Ես եկեղեցական կանոնադրությանն այդքան էլ չեմ տիրապետում, բայց ինձ համար տեր Արամը ոչ մի բան չի խախտել»։
www.aysor.am