CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ32

Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, կիրառված նորմը հակասում է միջազգային չափանիշներին․ զեկույց

Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, կիրառված նորմը հակասում է միջազգային չափանիշներին․ զեկույց

2023 թ․ դեկտեմբերի 21-ին հրապարակվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատավճիռը, որով նա դատապարտվեց 2․5 տարվա ազատության սահմանափակման ՝ զրկվելով հավաքներ կազմակերպելու և հավաքների այլ հանրային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու իրավունքներից։ Ա․Չալաբյանը հետապնդվում էր 2022 թ․ ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունները դատապարտում են Ա․ Չալաբյանի նկատմամբ իրականացված հետապնդումը և դատավճիռը՝ համարելով, որ այն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, կրում է խտրական բնույթ և չի համապատասխանում ՀՀ կողմից ստանձնած և միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների չափանիշներին։

Առաջնային խնդիրը կապված է հենց Ա․ Չալաբյանի դեմ կիրառված օրենքի հետ։ Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կապված չէ հարկադրանքի կամ խոչընդոտելու հետ և, ըստ էության, կարող է վերաբերել ցանկացած նյութական աջակցությանը՝ հավաքին մասնակցելու նպատակով կամ դրանից հրաժարվելու համար։

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմք հանդիսացող օրենսդրական փոփոխությունների փաթեթը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ կարծիք ստանալու նպատակով, որոնք իրենց կարծիքում անդրադարձել են միայն հավաքներին հարկադիր մասնակցության կամ խոչընդոտելու հանցակազմերին՝ բաց թողնելով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու նոր հանցակազմը։ Նշված նոր հանցակազմին անդրադարձի բացակայությունը կարող է բացատրվել նրանով, որ ԱԺ կողմից ներկայացրած օրենսդրական փաթեթի անգլերեն թարգմանության մեջ առկա են եղել թերություններ, որոնք խեղաթյուրել են հանցակազմի իմաստը։ Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ հավաքներին խրախուսվող մասնակցության պրակտիկան չպետք է ենթարկվի իրավական կարգավորման, եթե նման խրախուսումների տրամադրումը չի հակասում նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համաչափ սահմանափակումներ սահմանող օրենքներին։

Հարկ է նշել, որ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը մինչ օրս կիրառվել է միայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ և նախընտրական քարոզչության ֆինանսավորման համատեքստից դուրս։ Նույն հոդվածով են հետապնդվում նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանը և Գառնիկ Մանուկյանը։

Եզրակացություն․

— Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը՝  նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումերի համատեքստից դուրս, հակասում է միջազգային չափանիշներին։

-Ա․ Չալաբյանի նկատմամբ հետապնդումը և դատապարտումը, հիմնարար ազատությունից օգտվելու իրավունքի տևական արգելքը նման խնդրահարույց իրավական հիմքով չի համապատասխանում մարդու իրավունքների չափանիշներին՝ ինչպես նրա դեմ կիրառված օրենքի, այնպես էլ հետապնդման ընթացքում վերջինիս կալանավորման և ուղեկցվող այլ իրադարձությունների համատեքստում։

— ՀՀ դատական իշխանության կախվածությունը գործադիրից համակարգային խնդիր է, որը հաշվի առնելով Ա․ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքները, ուղղակիորեն անդրադարձել է վերջինիս հիմնարար իրավունքների և ազատությունների վրա։

— Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը, չհամապատասխանելով միջազգային չափանիշներին, կիրառվում է խիստ խտրական եղանակով։ Մի դեպքում, ընտրական գործընթացների հետ կապ չունեցող հավաքների համատեքստում, այն կիրառվում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու գործիք։ Մյուս դեպքում այն չի կիրառվում, երբ գործողություններն իրականացվել են իշխող ՔՊ կուսակցության կողմից` ինչպես տեղի ունեցավ 2023 թ․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը  հայտարարում են, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Առաջարկություններ․

—  ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի

236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

— Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին վերանայել միացյալ հրատապ կարծիքում արտահայտված մոտեցումը և հրապարակել դիրքորոշում ՝ հաշվի առնելով նաև նշված հանցակազմի՝ ՀՀ-ում կիրառաման պրակտիկան։

  • Լրահոս
  • Close
Մարիա Ալեքսանյանը՝ Ձիասպորտի Մոսկվայի Առաջնության Հաղթող

26-02-2024 | 17:08

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող
Պուտինի Եւ Էրդողանի Հանդիպումը Կկայանա Միայն Ռդ-Ում Նախագահական Ընտրություններից Հետո․ Պեսկով

26-02-2024 | 16:00

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սկսել Է Պայքարը «Chess Ladies Graz 2024»-Ում

26-02-2024 | 15:21

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում
Լեհ Ֆերմերներն Արգելափակել Են Բեռնատարների Երթևեկությունը Գերմանիայի Հետ Սահմանին

26-02-2024 | 15:17

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին
Պաղեստինի Վարչապետը Նախագահ Աբբասին Է Ներկայացրել Կառավարության Հրաժարականը

26-02-2024 | 14:52

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը
Մահվան Հովտի Անոմալ Լիճը Դեռ Չի Ցամաքել. Գիտնականները Ցնցված Են

26-02-2024 | 11:22

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են
Երկիրը Ծածկվել Է «Կատաղի» Մագնիսական Փոթորիկով. Ինչպես Դա Կազդի Մոլորակի Վրա

26-02-2024 | 11:09

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա
Բեռլինի Կինոփառատոնի Հաղթողները

26-02-2024 | 10:55

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները
Անգլիայում 2000 Տարվա Վաղեմության Գտածոն Բացահայտել Է Նախկինում Անհայտ Հռոմեական Բնակավայրը

26-02-2024 | 09:52

Անգլիայում 2000 տարվա վաղեմության գտածոն բացահայտել է նախկինում անհայտ հռոմեական բնակավայրը
Google-Ի Համահիմնադրին Դատի Են Տվել Խաղաղ Օվկիանոսում Ինքնաթիռի Կործանման Համար

26-02-2024 | 09:40

Google-ի համահիմնադրին դատի են տվել Խաղաղ օվկիանոսում ինքնաթիռի կործանման համար
Լճի Հատակին Հայտնաբերել Են 1982 Թ․ Ուղևորներով Անհետացած Ավտոմեքենան

26-02-2024 | 09:34

Լճի հատակին հայտնաբերել են 1982 թ․ ուղևորներով անհետացած ավտոմեքենան
Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜Ւրբ Արուեստը

25-02-2024 | 21:01

Ուրիշներու Նստավայրը Խլելու Նո՜ւրբ Արուեստը
Հայտնաբերվել Է Պոլ Սեզանի Անհայտ Կտավը

25-02-2024 | 12:21

Հայտնաբերվել է Պոլ Սեզանի անհայտ կտավը
Հիրոսիմայի Ռմբակոծության Ժամանակ Հալված Ժամացույցն Աճուրդում Վաճառվել Է Ավելի Քան 31 Հազար Դոլարով

25-02-2024 | 10:28

Հիրոսիմայի ռմբակոծության ժամանակ հալված ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 31 հազար դոլարով
Ինչպես Են Կետերը Երգում Առանց Խեղդվելու

25-02-2024 | 10:23

Ինչպես են կետերը երգում առանց խեղդվելու

Նմանատիպ լուրեր

Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

Լուրեր

Calendar26-02-2024

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում

Լուրեր

Calendar26-02-2024

Լեհ ֆերմերներն արգելափակել են բեռնատարների երթևեկությունը Գերմանիայի հետ սահմանին

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Մահվան հովտի անոմալ լիճը դեռ չի ցամաքել. գիտնականները ցնցված են

Միջազգային լուրեր

Calendar26-02-2024

Երկիրը ծածկվել է «կատաղի» մագնիսական փոթորիկով. ինչպես դա կազդի մոլորակի վրա

Լուրեր

Calendar26-02-2024

Բեռլինի կինոփառատոնի հաղթողները

Մշակութային լուրեր

Calendar26-02-2024